menu
person

4 դեպք, երբ նա ուզում է` դու իշխես

 


 

   

Սովորաբար ասում են` կնոջ «մահացու» համբույրը հաղթում է յուրաքանչյուր տղամարդու: «Լավ հրահրելու» դեպքում լավ կոգևորես նրան: Պարզապես պետք է իմանալ ճիշտ պահը:

Կնոջ կողմից իշխելու մտադրություն նկատելու դեպքում տղամարդիկ հիմնականում պայթում են զայրույթից: Սակայն փորձագետները վստահեցնում են` կան դեպքեր, երբ նրանք իրենք են ուզում իրենց կանանց մի փոքր իշխողի դերում տեսնել, հատկապես երբ գտնվում են հուսահատ վիճակում: «Խնդիր լուծելը տղամարդու գործն է, ուստի երբ նա չի կարողանում իրավիճակը կառավարել, իրեն անօգնական ու անվստահ է զգում,- ասում է Կարոլ Բրուսը` What Happy Couples Do գրքի հեղինակը: - Երբ նախաձեռնությունը վերցնում ես քո ձեռքը, դրանով նրան իրավիճակից դուրս գալու ելք ես ցույց տալիս, որի կարիքը նա այդ պահին իսկապես ունի»: Սակայն, ինչպես նշեցինք, դա պետք է անես միայն հատուկ դեպքերում, այլապես կարող ես վտանգել հարաբերությունները:

1. Նա հիվանդ է, իրեն լավ չի զգում

«Գուցե պատճառը մաչոյական հպարտությունն է կամ անհետևողականությունը։ Համենայն դեպս, տղամարդկանց հատուկ է անտեսել նույնիսկ ամենաակնհայտ ախտանիշները: Այս դեպքում հարկավոր է միջամտել»,- ասում է Բրուսը: Ուրեմն չհապաղես գործել. «Վառվում ես: Հենց հիմա անկողին մտիր: Ես հոգ կտանեմ քո մասին»:

2. Քո էմոցիոնալ հոգեվիճակը մեգադրամա է հիշեցնում

Երբ կինն արտասվում է կամ վշտացած է, տղամարդը խուճապի է մատնվում, քանի որ չգիտի` ինչպես փարատի կամ հանգստացնի նրան: «Սրտանց ուզում է ուրախացնել քեզ, բարձրացնել տրամադրությունդ, բայց չգիտի` ինչպես»,- ասում է Քրիսթի Հարթմանը` It's Not Him, It's You գրքի հեղինակը: Ուստի շնորհակալ կլինի, եթե ինքդ ուղղություն ցույց տաս. «Սիրելիս, ուզում եմ` բռնես ձեռքս ու գրկես ինձ. միայն դա կարող է ինձ հանգստացնել»:

3. Ծնողներդ պետք է գան ձեր տուն, իսկ դուք տրամադրություն չունեք

Այսպես` դու էլ ես անտրամադիր, նա էլ (իսկ նա գիտի` եթե ինչ-որ բան այն չանի, խնդիրներ կառաջանան): «Որքան էլ անհեթեթ հնչի` մի փոքր դերասանություն արա նրա հետ»,- խորհուրդ է տալիս Բրուսը: Օրինակ` ասա. «Ուզում եմ` ծնողներս մեզ գեղեցիկ տեսնեն: Գիտեմ, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց կուզեի այն կապույտ տաբատդ ու զոլավոր վերնաշապիկդ հագնեիր, երբ նրանք գան: Այդ հագուստով ինձ այնքան ես դուր գալիս»:

4. Երկուսդ էլ աշխատում եք, ձեր առանձին ռեժիմն ունեք

Դու քո ռեժիմն ունես, նա` իրենը, և դրանք պետք է համատեղել: «Հնարավոր բախումներից խուսափելու համար առօրյա անելիքը նախօրոք պլանավորեք»,- ասում է Հարթմանը: Ասա նրան. «Գիտես, ես այսօր շուտ պետք է դուրս գամ և քեզ մի խնդրանք ունեմ. կեղտոտ հագուստդ լվացքի զամբյուղի մեջ լցրու, լա՞վ: Խոստանում եմ` փոխհատուցումը քեզ կգոհացնի»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (05.10.19)
Դիտումներ: 195 | Տեգեր: իշխես, Նա, դեպք, Երբ, Ուզում, Դու | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *