menu
person

15 հարցեր, որոնց պետք է պատասխանեն զույգերը նախքան ամուսնանալը

 


 

   

Մինչև ամուսնությունը շատ կարևոր է, որպեսզի զույգերի միջև չլինեն անհասկանալի, մութ և չմեկնաբանված հարցեր: Ահա հոգեբանների կողմից կազմած այն հիմնական 15 հարցերը, որոնք պետք է տալ միմյանց:

 

15 հարցեր, որոնց պետք է պատասխանեն զույգերը՝ նախքան ամուսնանալը

 

Այն զույգերը, որոնք չեն պատասխանել այս հարցերին, օրերից մի օր կարող են հայտնվել պայթյունավտանգ իրավիճակի կիզակետում` ավելի բարդ հետևանքներով, քան այն դեպքում, եթե նախօրոք չքննարկեն այս ամենը:

1. Մտածու՞մ ենք երեխաներ ունենալ, եթե այո, ապա ո՞վ է լինելու ընտանիքի հիմնական աշխատողը, և ո՞վ է տանը խնամելու երեխաներին:

2. Պատկերացում ունե՞նք մեզանից յուրաքանչյուրի ֆինանսական պարտավորությունների և նպատակների մասին, և արդյո՞ք համապատսասխանում են ապագայի մասին մեր  պատկերացումները ու որտե՞ղ ենք կուտակելու մեր ֆինանսական միջոցները:

3. Քննարկե՞լ ենք` ով է զբաղվելու տան գործերով և ով է ղեկավարելու գործերը:

4. Ամեն ինչ պատմե՞լ ենք միմյանց մեր առողջության մասին` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական:

5. Բավականաչա՞փ նուրբ է իմ զուգընկերը ինձ հետ:

6. Կարո՞ղ ենք անկաշկանդ միասին քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը, վախերը:

7. Մեր ննջարանում հեռուսատացույց լինելու՞ է:

8. Իսկապես մենք լսո՞ւմ ենք միմյանց և ընդունո՞ւմ ենք գաղափարները և դժգոհությունները:

9. Հասե՞լ ենք միմյանց հոգևոր լիարժեք հասկացվածության աստիճանի, կարողանո՞ւմ ենք բացահայտել միմյանց պահանջմունքները:

10. Հարգո՞ւմ ենք մենք միմյանց ընկերներին, դո՞ւր են գալիս նրանք մեզ:

11. Հարգո՞ւմ և գնահատո՞ւմ ենք միմյանց ծնողներին և արդյո՞ք մտահոգված ենք այն հարցով, թե նրանցից մեկը կարող է խառնվել մեր փոխհարաբերություններին:

12. Ի՞նչը իմ ընտանիքում նրան ընդհանրապես դուր չի գալիս:

13. Կա՞ն իրեր, որոնցից ոչ ես, ոչ դու նույնիսկ ամուսնությունից հետո չենք կարող հրաժարվել:

14. Եթե մեզանից մեկին տնից շատ հեռու լավ աշխատանք և բարձր պաշտոն առաջարկեն, կարո՞ղ ենք տեղափոխվել:

15. Մեզանից յուրաքանչյուրը վստա՞հ է, որ ցանկանում է ամուսնանալ, և համոզվա՞ծ ենք, որ մեզ համար սպասվող դժվարությունները վախի առիթ չեն:

Այնպես որ, եթե դուք և ձեր զուգընկերը պատրաստվում եք ձեզ կապել ամուսնության շղթաներով, գրում է Wedding-ը,- պատասխանեք այս հարցերին, բոլոր խաղաքարտերը դրեք սեղանին, մեկնաբանեք բոլոր անհասկանալի պահերը, որոնք կան ձեր միջև:  Եթե ձեզ հաջողվի բոլոր հարցերին պատասխաններ գտնել, ուրեմն դուք կլինեք հիասքանչ ամուսնական զույգ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/naxqan_amowsnanaly_500.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (22.05.15)
Դիտումներ: 1515 | Տեգեր: ամուսնություն, երկուսով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика