menu
person

10 նշան, որ նա սիրում է քեզ

 


 

   

Ուզում ես իմանալ` սիրու՞մ է, թե՞ չէ: Հերիք է տանջես խեղճ երիցուկներին. օգտվիր ողջամտությունից և մեր հուշումներից: Եվ այսպես, իսկական սիրո 10 նշան...

1. Նա ուշադիր լսում է քեզ, չի ընդհատում: Որոշ ժամանակ անց նա, իհարկե, չի ցիտում քեզ, բայց հիշում է, թե ինչ եք քննարկել: Չէ՞ որ դու իսկապես հետաքրքիր ես նրան:

2. Նա զանգահարում է, եթե խոսք է տվել: Եթե խոսք չի տվել, էլի զանգում է: Ոչ թե որովհետև ձանձրանում է կամ ցանկանում է կառավարել քեզ: Պարզապես սիրում է և կարոտում:

3. Հիվանդ պառկա՞ծ ես: Սիրելիդ դեղեր է գնում, բժիշկ կանչում և հավի արգանակ պատրաստում: Եթե նրա համբերությունը հերիքի մեկ օրից ավել հոգ տանել քո մասին, ուրեմն հաստատ անտարբեր չի քո հանդեպ: Իսկ եթե նա մնա այդ ռեժիմով մի շաբաթ, ապա դա հաստատ սեր է...

4. Նա չի պնդում, որ ավելի մտերիմ դառնաք: Նա չի ստիպում քեզ քնել իր հետ, քո առաջ պայման չի դնում, որ եթե չքնեք, ապա կբաժանվեք:

5. Նա դուր է գալիս հարազատներիդ և ընկերներիդ և հաճույքով շփվում է նրանց հետ: Նրա հարազատներն ու ընկերները նույնպես քեզ հեշտ են ընդունել իրենց շրջապատ: Դա լավ նշան է, քանի որ սովորաբար պատահական աղջիկներին չեն ծանոթացնում իրենց ծնողների հետ:

6. Նա վճարում է սրճարանի հաշիվը, կինոյի տոմսերի և տաքսու գինը: Նա չի ցանկանում գնել քեզ, պարզապես պատրաստ է պատասխանատվություն կրել երկուսիդ համար:

7. Նա սիրում է նայել քեզ վրա: Նա թերություններ չի փնտրում, չի պահանջում, որ փոխես սանրվածքդ կամ հանես մինի-կիսաշրջազգեստդ: Նա պարզապես անկեղծորեն հիանում է քեզնով:

8. Երբ տխրում ես, նա պատրաստ է քեզ ժամերով սփոփել՝ զայրանալու և հոգեբանին դիմելու առաջարկ անելու փոխարեն: Տղամարդիկ, որպես կանոն, վատ են տանում կնոջ հիսթերիաները, բայց եթե նա հանդուրժում է դրանք, ուրեմն իսկապես հավանում է քեզ:

9. Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկինների հետ: Դու եզակի ես, և վերջ:

10. Երբ ասում ես, որ ոչինչ չես կարող խոստանալ իրեն, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել որքան անհրաժեշտ է, քանի որ սիրում է:

Կասես, որ տղամարդիկ սիրել չգիտե՞ն: Գիտեն: Պարզապես սերը տաղանդ է, որը, ցավոք, ամեն մեկի մոտ չէ, որ կա: Եվ եթե ձեր զույգում կան վերոնշյալ կետերից գոնե վեցը, ապա կան շանսեր, որ դուք երջանիկ կլինեք:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (08.03.16)
Դիտումներ: 1244 | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика