RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՃԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔ » ԲԱԶՄԱԶԱՆ ՀՈՐՈՍԿՈՊՆԵՐ

Նորաձևության հորոսկոպ

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   zhamanc.blogspot.com

 Նորաձևության հորոսկոպի միջոցով կարող ես պարզել, թե ինչպես են գործերդ նորաձևության ասպարեզում և որ գույներն ու հագուստներն են զգեստապահարանիդ «բնակիչները»:


Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Սիրում են շրջել խանութներով և կարող են ժամեր շարունակ գնումներ կատարել: Նրանց զգեստապահարանում մեծ տեղ են զբաղեցնում զարդերն ու հարդարման պարագաները: Նրանց տունը կարծես նորաձև հագուստի փոքրիկ ցուցադրության սրահ լինի:


Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Նորաձևության սիրահար են: Անտարբեր չեն կոշիկների հանդեպ, սիրում են ոճային և նորաձև կոշիկ: Նրանց զգեստապահարանի մշտական գույներից են վարդագույնը, երկնագույնը և քնքշության հետ նույնացվող բոլոր գույները:


Երկվորյակ. 21 մայիս-21 հունիս
Զգեստապահարանի պարունակություն ընտրելիս նախընտրում են յուրահատուկ իրեր, որոնք նրանց զգեստապահարանում շատ են: Նախընտրելի գույներն են' դեղինը, կանաչը, մոխրագույնն ու կապույտը: Առօրյայում գերադասում են հարմարավետ բլուզ, ջինս և կեդեր:


Խեցգետին. 22 հունիս- 22 հուլիս
Իրենց հարմարավետ են զգում, երբ հագուստը ծիծաղելի չէ շրջապատի համար: Նրանց հագուստը թանկարժեք բուտիկից է կամ' հատուկ կարված: Առավել նախընտրում են դասական ոճի հագուստ: Սիրելի գույներն են' արծաթագույնը, կանաչն ու կապույտը:


Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Առյուծներն են թելադրում նորաձևությունը: Հագուստի հարցում երբեք խնայողություն չեն անի: Ուր էլ գնան' նրանց անմիջապես նկատում են: Նախընտրելի գույներն են' նարնջագույնն ուոսկեգույնը:


Կույս. 24 օգոստոս- 23 սեպտեմբեր
Կույսինչի կարելի միայնակ խանութ գնալ, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի տանը ևս մեկ զգեստապահարան ավելացնել: Նույն հագուստը երկու անգամից ավելի չի հագնում: Սիրելի գույներն են' սպիտակը, սևը:


Կշեռք. 24 սեպտեմբեր- 23 hոկտեմբեր
Հետևում են նորաձևությանը: Հավատարիմ են իրենց ոճին, բայց երբեմն փոփոխություն են մտցնում զգեստապահարանում: Լավ խորհրդատու են հագուստի, վարպետ' գույների համադրության հարցում: Նախընտրում են նուրբ երանգներ:


Կարիճ. 24 հոկտեմբեր- 22 նոյեմբեր
Օրը կորած է, եթե չեն հայտնվել շրջապատի ուշադրության կենտրոնում: Նրանց հագուստի ոճը գրավում է մարդկանց ուշադրությունը, իսկ թանկարժեք քարերն ու զարդերը միայն հագուստն ընդգծելու համար են օգտագործում:


Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Նրանց զգեստապահարանում կարելի է գտնել և՛ դասական, և՛ սպորտային ոճի հագուստ: Հանելուկային են, ամեն օր կարող են միանգամայն այլ կերպարում լինել: Նրանց համապատասխանում են ալ կարմիրն ու մանուշակագույնը:


Այծեղջյուր. 22 դեկտեմբեր- 20 հունվար
Չեն փոխում իրենց ճաշակն ու նախասիրություններն ամեն հարցում, նաև' հագուստում: Չեն սիրում ավելորդ զարդեր ու իրեր օգտագործել, բայց դա չի նշանակում, թե միանձնուհու պես են հագնվում: Ինչ էլ հագնում են' էլեգանտ և ոճային են լինում: Նախընտրում են սևն ու կարմիրը:


Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Աշխատանքի բերումով հաճախ են դասական ոճով հագնվում: Զգեստապահարանի հիմնական մասն է նաև սպորտային հագուստը: Եթե նրանց անսպասելի հրավիրեն թատրոն կամ համերգ, զգեստապահարանում կգտնվի և՛ երեկոյան զգեստ, և՛ դասական կոստյում:


Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Սիրում են հանգիստ և հարմարավետություն, ինչը և զգացվում է հագուստում: Սիրելի գույներն են' երկնագույնն ու կանաչը: Հարդարման պարագաների ընտրության հարցում առաջնորդվում են հարմարավետությամբ: Սիրում են համադրել անհամադրելին:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: ԲԱԶՄԱԶԱՆ ՀՈՐՈՍԿՈՊՆԵՐ | Ավելացրեց: erkusov.com (18.06.13) | Հեղինակ: zhamanc.blogspot.com
Դիտումներ: 4601 | Տեգեր: աստղագուծակ, հորոսկոպ, ՄՈԴԱ, Lifestyle news, նորաձևություն | - Վարկանիշ -: 0.0/0