menu
person

Ամեն ինչ հղիության մասին. ապագա մայրիկի ուղեցույց

 


 

   «Ապագա մայրիկ»

Հղիությունը նոր կյանքի սկզբնավորումն է: Այն ամուսինները, որոնք որոշել են սերունդ ունենալ, պետք է պատրաստ լինեն ծնողական գեղեցիկ, բայց ամենևին էլ ոչ դյուրին պարտականությունների կատարմանը:
 

Դաշտանային հերթական ցիկլի ավարտից 7 օր անց արդեն կինը պատրաստ է հղիանալուն: Եթե բեղմնավորումը տեղի է ունենում, սպերմատոզոիդը միաձուլվում է ձվաբջջին, դաշտանային ցիկլը ուշանում է (2 և ավելի շաբաթով), որն անուղղակիորեն վկայում Է հղիության սկսվելու մասին: Այդ ժամանակ կինը պետք է դիմի կանանց կոնսուլտացիա հղիությունը հաստատելու և նրա հետագա ընթացքին խանգարող գործոնները բազահայտելու համար: Դա սոսկ ձևականություն չէ: Բժիշկները, հետևելով հղիության ընթացքին՝ ոչ միայն օգնում են խուսափել անցանկալի բարդություններից, այլև ապագա մորը սովորեցնում են հղիության և ծննդաբերության ժամանակ ճիշտ վարքագիծը:

Հղիության աոաջին նշաններից են (բացի դաշտանի ուշացումից) սրտխաոնոցը, ախորժակի փոփոխությունը, երբեմն փսխումները, նյարդային գրգռվածությունը, համի և հոտի զգացողության խանգարումները: Պատահում են նաև քմահաճույքներ՝ թթու համերի նկատմամբ հակում (կիտրոն, թթու պահածո), զզվանք ճարպոտ սննդի նկատմամբ և այլն: Սակայն դաշտանային ցիկլի ընդհատումը և օրգանիզմում աոաջացած մյուս փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն հղիության հետ։

Այն դեպքում, երբ պատճառը հենց դա է, հղիության սկիզբը կարելի է որոշել այսպես՝ սպասվող, բայց չսկսված դաշտանի սկզբից հետ հաշվել 14-16 օր: Իսկ ծննդաբերության մոտավոր օրը որոշելու համար այդ 2 շաբաթին պետք է ավելազնել 280 օր, և կարելի է գրեթե ստույգ որոշել երեխայի ծննդյան օրը: Ակնհայտ է, որ հղիության ժամանակ օրգանիզմում կատարվում են լուրջ վերափոխումներ, որոնք անդրադառնում են կնոջ ոչ միայն ֆիզիկական վիճակի վրա, այլև որոշակի հետք են թողնում նրա հոգեկանի վրա:

Երեխայի լույս աշխարհ գալու ընթացքն ավելի լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է հետևել նոր կյանքի առաջացման բոլոր փուլերին:

Այսպիսով սպերմատոզոիդները, որոնք սեռական հարաբերությունից հետո ընկնում են հեշտոց, ակտիվ շարժումների հետևանքով 20-30 րոպե անց հայտնվում են արգանդի խոոոչում, իսկ 2-3 ժամ անց՝ արգանդափողերում: Ձվաբջիջը, դուրս գալով ձվարանից, ընկնում է արգանդափողի մեջ, որով և շարժվում է դեպի արգանդի խոոոչը, ճանապարհին հանդիպելով միլիոնավոր սպերմատոզոիդների: Սակայն դրանցից միայն մեկին է հաջողվում թափանցել ձվաբջջի ներսը (ինչը լրիվ բավարար է) և բեղմնավորել այն: Բայցևայնպես, պարտադիր չէ ձվաբջջի դուրս գալու և սպերմատոզոիդի հետ նրա հանդիպման միաժամանակ լինելը: Բնությունը ձվաբջջին օժտել է որոշակի կենսունակությամբ, և այն կարող Է «սպասել» հանդիպմանը 3-4 օր: Սպերմատոզոիդները նույնպես կարող են 3-4 օր պահպանել իրենց կենսունակությունը:

Միացումից առաջացած միասնական բջիջը (սաղմ) նոր օրգանիզմի՝ պտղի ստեղծման սկիզբն է: Տեղափոխվելով արգանդի խոռոչ՝ այն ներդրվում է արգանդի լորձաթաղանթի մեջ, որն արդեն հաստացել է և փափկել ու պատրաստ է սաղմն ընդունել: Ամրանալով լորձաթաղանթին սաղմն սկսում է արագ աճել:

Հղիության 4-րդ ամսում արգանդում ձևավորվում է ընկերք՝ այն օրգանը, որն ապահովում է մոր և պտղի կապը: Այդ կապն իրականացվում է պորտալարի միջոցով, որը սկիզբ է առնում ընկերքից և վերջանում պտղի պորտի շրջանում: Այսպիսով, սկսում է գործել ընկերքային արյան շրջանառությունը, որի շնորհիվ մորից երեխային են անցնում թթվածին, սննդարար նյութեր և պտղի օրգանիզմից դուրս բերվում նրա կենսագործունեության հետևանքով առաջացած նյութերը:

Չնայած բնությունը հոգ է տարել այն մասին, որ մոր և պտղի արյունը չխառնվեն, նրանց միջև ակտիվ նյութափոխանակություն է կատարվում: Այս պատճառով էլ ընկերքը չի կարող կանխել մոր արյունից պտղի օրգանիզմ նիկոտինի, ալկոհոլի, թմրանյութերի և բացասական ազդեցություն ունեցող այլ նյութերի անցումը: Ընկերքը անպաշտպան է նաև շատ դեղամիջոցների ու քիմիական միացությունների համար, որոնց ընդունումը անցանկալի է հատկապես հղիության 1-2-րդ ամիսներին, երբ նոր-նոր ձևավորվում են ապագա մարդու կենսականորեն անհրաժեշտ գլխավոր օրգանները և համակարգերը՝ նյարդային, սրտանոթային, ներզատիչ և այլն:

Ընկերքը, դժբախտաբար, «բաց» է նաև մի շարք մանրէների և վիրուսների առաջ: Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս հղի կանանց հնարավորինս պաշտպանվել վարակներից:
Պտղի համար անվտանգ չէ նաև ալերգիկ հիվանդություններով տառապող մոր կողմից այն սննդամթերքների չարաշահումը, որոնք կարող են սրել հիվանդության ընթացքը. շոկոլադ, ընկույզ, մեղր, ելակ, ցիտրուսային մրգեր, ինչպես նաև ծովային և այլ մթերքներ օգտագործելը կարող է նորածնի դիաթեզի և մաշկախտի (էկզեմա) պատճառ դառնալ:

Հղիության ժամանակ արգանդը զգալիորեն փոփոխվում է: Նրա սկզբնական 7-9 սմ երկարությունը ծննդաբերությունից առաջ հասնում է 37-38 սմ, իսկ ծավալը մեծանում է մոտ 500 անգամ: Ծննդաբերությունից առաջ արգանդը զբաղեցնում է համարյա ամբողջ որովայնի խոռոչը:
Առաջին անգամ հղիացող կինը պտղի շարժումները սկսում է զգալ հղիության երկրորդ կեսի սկզբում: Այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս հավաստի կամ անկասկածելի պտղի նշանները՝ գլխիկը, մեջքը, վերջույթները, որոնք շոշափվում են մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:

Պտղի սրտի զարկը լսվում է նույնպես հղիության երկրորդ կեսի սկզբում, սակայն ժամանակակից բժշկական սարքերը թույլ են տալիս լսել սրտի աշխատանքը հղիության 8-10-րդ շաբաթից սկսած: Հղիության ժամանակ կնոջ քաշն ավելանում է 8-12 կգ-ով: Քաշի զգալի ավելացում նույնպես հնարավոր է, բայց ավելի հաճախ դա պայմանավորված է այտուցներով, որոնք այսպես կոչված տոքսիկոզի (հղիության թունավորման) արդյունք են և հուշում են անհապաղ կանանց կոնսուլտացիա դիմելու անհրաժեշտության մասին:

Եթե հղիության ընթացքը նորմալ է, կնոջ ընդհանուր ռեժիմը քիչ է փոփոխվում: Դրա համար էլ բոլորովին արդարացված չեն անգործությունը, երկար ժամանակ օրվա ընթացքում պառկելը:

Հակառակը, շատ օգտակար են մաքուր օդում զբոսանքն ու ֆիզիկական վարժություններով չափավոր զբաղվելը հղիության 4-րդ ամսիս սկսած։ ճիշտ կլինի, որ այդ ամենի մասին հղին տեղեկություններ ստանա կանանց կոնսուլտացիայում կամ «Ամուսնության և ընտանիքի կենտրոնում» մանկաբարձ-գինեկոլոգի հետ խորհրդակցելիս: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ մայրության նախապատրաստվող երիտասարդ կինն իմանա հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո խորհուրդ տրվող ռեժիմի և սննդակարգի, ինչպես նաև հիգիենայի և նորածնի խնամքի մասին Հենց այստեղ էլ նրան հոգեբանորեն կնախապատրաստեն ծննդաբերությանը, կօգնեն հանգիստ վերաբերվել ծննդաբերական ցավերին, կթուլացնեն վախի և անհանգստության զգացումը և այդպիսով կօգնեն բժշկին հետագայում ծնունդն անցկացնել առանց բարդությունների:

Առողջ կինը հղիության ժամանակ կարող է զբաղվել տնային տնտեսությամբ, սակայն պետք է զգույշ լինի, ծանրություն չբարձրացնի, ֆիզիկական ծանր աշխատանք չկատարի: Ապագա մայրը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները: Մաքուր մաշկը հեշտացնում է երիկամների աշխատանքը, նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության հետևանքով կուտակված վնասակար նյութերի հեռացմանը, կանխարգելում է մաշկի վարակիչ հիվանդությունների զարգացումը: Դրա համար էլ խորհուրդ է տրվում պարբերաբար լողանալ, ցանկալի է ցնցուղի տակ:

Հղի կնոջ հագուստը պետք է մաքուր և ազատ լինի: Շատ կարևոր է կաթնագեղձերը իրենց ապագա ֆունկցիային երեխային կերակրելուն նախապատրաստելը: Դրա համար հղիության առաջին շաբաթից պետք է պտուկները լվանալ գոլ ջրով և չորացնել չոր և կոշտ սրբիչով: Դա կկանխի ճեղքերի գոյացումը և հետագայում կաթնագեղձերի բորբոքման առաջացումը:

Վիճակագրական տվյալներով՝ օրական մեկ տուփ ծխախոտ ծխող կնոջ՝ մեռած երեխա ծնելու հավանականությունը մեծանում է 20 տոկոսով:

Ծխող մոր օրգանիզմում պտողը նորմալ չի աճում, նա բառացիորեն խեղդվում է մոր արգանդում, քանի որ ծխախոտի ծխի շմոլ գազն ու նիկոտինը նրանից խլում են թթվածնի մի մասը: Այդպիսի երեխաները ծնվելուց հետո մյուսներից թեթև քաշ են ունենում: Եվ եթե անգամ մանուկ հասակում ամեն ինչ կարծես թե բարեհաջող է, հետագայում, ինչպես վկայում են մասնագետները, երեխաները վատ են աճում, ավելի հաճախ են հիվանդանում մանկական հիվանդություններով, նրանց օրգանիզմն աչքի է ընկնում թույլ դիմադրողականությամբ, հակված է լինում վարակների նկատմամբ:

Բայց ոչ միայն մոր օրգանիզմն ու նրանում առաջացած խանգարումները կարող են ներազդել հղիության ընթացքի և պտղի աճի վրա: Հղիության ժամանակ օրգանիզմում առաջացած որոշ փոփոխություններ կարող են իրենց հերթին կանանց մի մասի համար դառնալ խանգարումների պատճառ:
Դրանցից են, օրինակ, տագնապր և վախը ծննդաբերությունից, հիվանդ, անլիարժեք երեխա ծնելուց և այլն: Այդ անհանգստությունը հասկանալի է, բայց անհիմն, և սովորաբար ծագում է հղիության աոաջին ամիսներին, հետագայում կամաց-կամաց անհետանում է:

Անշուշտ, դրան օժանդակում են ամուսնու հոգատար վերաբերմունքը, ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև հղի կնոջ կապը կանանց կոնսուլտացիայի բժիշկների, բժշկական անձնակազմի հետ և նրանց լիարժեք աշխատանքը: Համենայն դեպս, երիտասարդ, անփորձ հղի կնոջը ամեն անգամ պետք է խորհուրդ տալ՝ ցավի որևէ զգացողության դեպքում չդիմել հարևանին կամ ծանոթին: Հղիության բարեհաջող ընթացքի լրիվ ապահովության համար ավելի լավ է դիմել բժշկի և ինքնաբուժմամբ չզբաղվել:
 

Հղիության շրջանում կնոջ հիգիենայի հարցում որոշակի նշանակություն ունի նաև կնոջ սեռական կյանքը: Արդեն նշել ենք, որ հղիության առաջին 8֊10-րդ շաբաթում ցանկալի է ժուժկալություն հանդես բերել: Դրանից հետո սեռական կյանքը կարելի է վերսկսել, բայց այն պետք է ոչ այնքան հաճախակի լինի, որքան հղիությունից աոաջ էր: Այս ժամանակ կարևոր է ամուսինների դիրքը ինտիմ հարաբերության ընթացքում, որպեսզի տղամարդու մարմինը չճնշի պտղին: Ի դեպ, հեղինակներից մի քանիսը խորհուրդ են տալիս սեռական հարաբերություններից խուսափել այն օրերին, որոնք կհամընկնեին դաշտանի հետ, եթե հղիություն չլիներ: Նրանք գտնում են, որ հակառակ դեպքում վիժման վտանգ կա: Ծննդաբերությունից 2 ամիս առաջ կրկին գործում է սեռական հարաբերությունների արգեքը, քանի որ ի հայտ են գալիս բարդությունների հնարավորություններ (պտղաջրերի շուտ հեռանալը, վաղաժամ ծննդաբերություն), որոնք կարող են երեխայի համար մահացու, իսկ մոր համար լուրջ սպառնալիք լինել:

Անգամ հղիության նորմալ ընթացքում հնարավոր են խանգարումներ, որոնցից ապագա մայրը չպետք է խուճապի մատնվի, տագնապի: Սակայն հարկ է հիշել, որ ավելի կամ պակաս հաճախականությամբ կրկնվող ոչ մի փոփոխութուն չպետք է անտեսվի: Հղի կնոջն ու աճող պտղին անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն: Հղիության աոաջին կեսում կարող են սրտխառնոց, զկռտոց, այրոցք և փորկապություն առաջանալ: Հղիության երկրորդ կեսում կարող են առաջւանալ ոտքերի արյունատար երակների հանգուցավոր լայնացում, մաշկի քոր, ցավեր գոտկատեղում, աճուկային շրջանում: Բժշկի խորհուրդների կարիք ունեն նաև այն կանայք, որոնք հղիության երկրորդ կեսում ձեռքերին ու ոտքերին ցավ և ջղաձգություն են ունենում:
 
Հատուկ պետք է խոսել հղիության թունավորումների մասին: Այդ վիճակը որոշ բժիշկներ գնահատում են որպես կնոջ օրգանիզմի հղիությանը հարմարվելու հետևանք:  Թունավորումները լինում են վաղ, որոնք առաջանում են հղիության առաջին կեսում, և ուշացած:

Վաղ թունավորումներն ուղեկցվում են հաճախակի սրտխառնոցով և օրեցօր կրկնվելով առաջացնում են ուժերի անկում և հյուծվածություն: Այս դեպքում հնարավոր են մաշկային տարբեր երևույթներ քոր, եղնջատենդ (մոլաքոր), բշտիկւսվոր ցան: Ուշացած թունավորումներն արտահայտվում են ոտքերի այտուցվածությամբ, ջղաձգություններով, ինչպես նաև մեզի մեջ սպիտակուցի առկայությամբ, երիկամների գործունեության փոփոխությամբ և այլն:

Չնայած ժամանակակից բժշկությունը հագեցած է հղի կանանց թունավորումների բուժման բավական արդյունավետ միջոցներով, երբեմն, բարդացած ընթացքում հարկ է լինում դիմել ծայրահեղ միջոցի՝ հղիության ընդհատման, որպեսզի կնոջ կյանքը փրկվի: Ուստի ամեն մի հղի կին պետք է խստորեն հետևի ընդունված կարգին՝ անպայման այցելի կանանց կոնսուլտացիա:
Մանկաբարձ-գինեկոլոգները հղի կանանց հատուկ ուշադրությամբ են հետազոտում սեռավարակներ հայտնաբերելու համար: Այս կամ այն հիվանդության առկայության դեպքում հղի կնոջը շտապ բուժում են նշանակում, որպեսզի նորածինը հանկարծ չհիվանդանա սիֆիլիսով, գոնոռեայով կամ այլ վարակով:

Նորմալ հղիությունը տևում է 40 շաբաթ. մանկաբարձ-գինեկոլոգների հաշվարկումով՝ միջինը 2X0 ± 14 օր: Անհաս երեխա ծնելը կամ պտուղը երկար կրելը (ավելի քան 42 շաբաթ) անցանկալի երևույթ է և պայմանավորված է ինչպես կնոջ օրգանիզմին, այնպես էլ արտաքին միջավայրին առնչվող գործոններով:

Ամեն ինչ հղիության մասին. ապագա մայրիկի ուղեցույցԾննդաբերության ժամկետը որոշվում է այսպես. վերջին դաշտանի առաջին օրից հետ են հաշվում երեք ամիս և գումարում 7 օր: Ցավոք, այս պարզ հաշվարկն ու անգամ բժշկի կանխատեսումները միշտ չէ, որ ճիշտ են լինում:
Մեր օրերում հղի կանանց միջին հաշվով 10 տոկոսը ունենում է անհաս երեխա (28-39 շաբաթական): Չնայած նման դեպքերում անհաս պտուղը սովորաբար կենսունակ է, վաղ ծննդաբերությունը հաճախ ուղեկցվում է բարդություններով: Վաղ ծննդաբերության կանխարգելման հարցում շատ կարևոր է հղիության ժամանակ ճիշտ ռեժիմին հետևելը, հղիությանն ուղեկցող հիվանդությունները ժամանակին բուժելը: Առաջին նշանների հայտնվելուն պես (արյունային արտադրություն) կինն անհապաղ պետք է պառկի և խնդրի «շտապօգնություն» կանչել. հիվանդանոց տեղափոխելու հղիությունը պահպանելու համար ժամանակին ձեռնարկված միջամտությունը կօգնի ինչպես կնոջ, այնպես էլ նորածնի առողջության պահպանմանը:

Ծննդաբերությունն  սկսվելու նշանները երկունքի ցավերն են՝ արգանդի կծկումները: Դրանք ունեն ակամա բնույթ և տևում են մոտ 10 վայրկյան՝ կրկնվելով ամեն 10-15 րոպեն: Հետո երկունքի ցավերի տևողությունը հասնում է 60-80 վայրկյանի, իսկ ընդմիջումը կրճատվում ու հասնում է 2 րոպեի: Շուտով երկունքի ցավերին ավելանում են որովայնի առաջնային պատի մկանների և ստոծանու կծկումները՝ ճիգերը: Դրանք նույնպես առաջանում են ակամա, չնայած ծննդկանը կարող է որոշ չափով ճիգերը ուժեղացնել կամ նվազեցնել: Այդ կծկումների ազդեցության տակ բացվում է արգանդի վզիկը, պտղաթաղանթը պատռվում է և տեղի է ունենում պտղաջրերի արտահոսք: Երբեմն պտղաջրերի ժամանակից շուտ մինչև ծննդաբերություն, արտահոսք է նկատվում, որը բացասաբար է անդրադառնում ծննդաբերության ընթացքի և պտղի վիճակի վրա:

Ներարգանդային և ներորովայնային ճնշման աստիճանաբար բարձրանալը նպաստում են պտղի շարժմանը ծննդաբերական ուղիներով և նրա ծնվելուն: Հետո, շարունակվող երկունքների ազդեցությամբ մի քանի րոպե անց արգանդի պատերից անջատվում և դուրս են գալիս ընկերքը և պտղաթաղանթը: Արյան կորուստը այդ ժամանակ կազմում է 100-200 միլիլիտր:

Ծննդաբերության նորմալ ընթասքի դեպքում աոաջին ժամերին կինը չպետք է ելնի անկողնուց առանց որևէ մեկի օգնության, քանի որ արյան պակասի հետևանքով հնարավոր է գլխապտույտ: Հետծննդյան շրջանում արգանդը հետզհետե փոքրանում է, իսկ ձվարանների գործունեությունը վերսկսվում: Սակայն դաշտանը շատ կանանց մոտ չի սկսվում, ինչը կապված է երեխային կերակրելու (լակտացիա) հետ: Ոմանց մոտ այն կարող է վերսկսվել ծննդաբերությունից 6-8 շաբաթ անց:
Կաթնագեղձերը հետծննդյան շրջանում հասնում են բավական մեծ չափերի: Առաջին 2-3 օրը դրանք արտադրում են դալ՝ թանձր հեղուկ, որը հարուստ է սննդարար նյութերով, հետագայում սկսվում է կաթնարտադրությունը:

Հետծննդյան շրջանի նորմալ ընթացքի և երեխային կերակրելու համար մայրը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսանի վարակներից, սթրեսային իրավիճակներից, հարկավոր է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ռեժիմը:
Շատ կարևոր նշանակություն ունի կերակրող մոր սնունդը, քանի որ դրանիսց է կախված նրա կաթնարտադրությունը: Սննդարար նյութերի քանակը պետք է 30 տոկոսով ավելանա սովորականի համեմատ: Ծննդկանը պետք է օգտագործի շատ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ մթերքներ: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել մինչև 2 լիտր հեղուկ, այդ թվում ոչ պակաս, քան 0,5 լիտր կաթ: Հարկ է հատուկ ընդգծել, որ կրծքով կերակրելը երեխայի առողջության ապահովման լավագույն միջոցն է:

Հետծննդյան շրջանում մայրր պետք է հոգ տանի, որ նորածինը ճիշտ բռնի կուրծքը, այսինքն բռնի ոչ միայն պտուկը, այլև հարպտկային շրջանը: Առաջին ամսվա ընթացքում շատ կանանց կաթնագեղձերում վնասվածքների հետևանքով կարող է բորբոքում (մաստիտ) առաջանալ: Դրա առաջին նշանը ցավն է և կրծքի մաշկի կարմրելը: Մաստիտի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օրը երկու անգամ կաթնագեղձերը լվանալ տաք ջրով և օճառով, իսկ բորբոքվածության դեպքում պետք է դիմել բժշկի:

Հետծննդյան վերականգնողական շրջանի ընթացքում կինը պետք է օգտագործի հիգիենիկ ներդիրներ, օրվա ընթասքում մի քանի անգամ լվացում կատարի, ցնցուղի տակ հաճախ լողանա, ֆիզիկական վարժություններ կատարի: Ամուսիններին ծննդաբերությունից 1-1,5 ամիս հետո է թուլատրվում վերսկսել սեռական կյանքը, նախապես խորհրդակցելով գինեկոլոգի հետ: Այդ ժամկետը չպահելը երիտասարդ մոր համար հղի է լուրջ վտանգներով:

Կարևոր է նաև այն հարցը, թե կրծքով կերակրող մայրը կարո՞ղ է հղիանալ: Տարածված կարծիք է, թե հղիանալն այդ շրջանում անհնար է: Բայց դա այդպես չէ: Չնայած հետծննդյան շրջանում կնոջ հղիանալու հավանականությունը, անշուշտ, ցածր է,  բայց լրիվ չի  անհետանում:   Մանկաբարձներին  հայտնի են շատ դեպքեր, երբ կինը հղիանում է ծննդաբերությունից հետո շատ կարճ ժամանակ անց: Երիտասարդները պետք է իմանան այդ մասին և աշխատեն այնպես անել, որ բեղմնավորում տեղի չունենա, քանի որ հաջորդ հղիությունը հաճախ անցանկալի է լինում, և ծննդաբերությունից հետո դեռևս լրիվ չկազդուրված կինը ստիպված ենթարկվում է արհեստական վիժման:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol32/1b7fd434133f834a7443082b771dd03a-1-.jpg
Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: Kiss.am (27.09.15) | Հեղինակ: «Ապագա մայրիկ» W
Դիտումներ: 23343 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների համար, հղիություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика