menu
person

Սև թեյը ոչ միշտ է օգտակար

 


 

   erkusov.com

Թեյի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Սակայն ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Սև թեյի չարաշահումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում այն առհասարակ հակացուցված է:

Օրինակ, հղի կանանց չի թույլատրվում օրական 1-2 բաժակից ավելի թունդ թեյ խմել. ճապոնացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ դրա մեջ պարունակվող կոֆեինը բացասաբար է ազդում պտղի աճի վրա:

Թունդ սև թեյը խորհուրդ չի տրվում նաև արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողներին, հատկապես հիվանդության սրացման պահին: Նրանք, ովքեր անքնությամբ են տառապում, երեկոյան ժամը 6-ից հետո պետք է խուսափեն թունդ թեյից, քանի որ կոֆեինն ու տեոֆիլինը գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը: Առհասարակ, թեյը պետք է խմել ոչ շատ տաք, ոչ շատ սառը վիճակում: Չի կարելի թեյ խմել ո՛չ ուտելուց անմիջապես առաջ, ո՛չ անմիջապես հետո. թեյի և սննդի ընդունման միջև պետք է 20-30 րոպե ընդմիջում լինի: Իսկ եթե ցանկանում եք թեյից միայն օգուտ քաղել, խմեք թարմ վիճակում. միևնույն թուրմը 1-ից ավելի անգամ մի օգտագործեք:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ





Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/2b8495a25118-1-.jpg
Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ | Ավելացրեց: Kiss.am (08.10.12) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 2824 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика