menu
person

Դիմահարդարման մեջ օգտագործվող ամենավտանգավոր նյութերը

 


 

   

 

1. Եթե դուք դիմափոշի եք օգտագործում՝ անպայման կարդացե՛ք բաղադրությունը: Եթե այնտեղ կա տալկ նյութը, խորհուրդ ենք տալիս հրաժարվել դրանից, որովհետև հնարավոր է, որ տալկը թունավոր լինի: Ընտրե՛ք այնպիսի դիմափոշի, որտեղ կա talc free մակագրությունը:

2. Գլիցերին. այս նյութը կա գրեթե դիմահարդարման բոլոր միջոցներում: Այն հրաշալի հարթեցնում է մաշկը, սակայն վտանգավոր է օդի 65%-ից ցածր խոնավության դեպքում: Այդ ժամանակ հակառակ ազդեցություն է թողնում. չորացնում է դեմքի մաշկը:

3. Ալֆա օքսիթթուներ. այս նյութը հիմնային միջավայր է ստեղծում մաշկի վերին շերտում: Ճիշտ է, այն հարթեցնում է կնճիռները, սակայն ավելի խորքում ոչնչացնում է մաշկի երիտասարդ բջիջները:

4. Ալյումին. այս վտանգավոր նյութը կա դեզոդորանտների և հակաքրտինքային միջոցների մեջ: Այն կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաև նյարդային ախտահարումների պատճառ դառնալ:

5. Լանոլին. դիմաջուր ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել բաղադրությանը. եթե այնտեղ կա լանոլին, պետք չէ գնել, որովհետև այդ նյութը հաճախ է ցան և մաշկի բորբոքում առաջացնում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (10.08.16)
Դիտումներ: 1407 | Տեգեր: մեջ, Դիմահարդարման, ամենավտանգավոր, նյութերը, օգտագործվող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика