menu
person

Զգացմունքների ճնշումը վնասում է առողջությանը

 


 

   

Զգացմունքները պետք է արտահայտել. դա բարելավում է առողջությունը

Վերջերս հետազոտության արդյունքում պարզվել է, որ զգացմունքները թղթին հանձնելը նպաստում է հոգեբանական խնդիրների և ֆիզիկական վնասվածքների արագ լավացմանը: Այս հետազոտությունն ապացուցում է, որ էմոցիաների արտահայտումը բարելավում է մարդու առողջությունը:

Հետազոտությանը մասնակցել է 50 մարդ: Նրանք բաժանվել են 2 խմբի: Մի խմբի անդամները 3 օրվա ընթացքում օրական 20 րոպե գրում էին վնասող իրադարձության և իրենց զգացումների  մասին: Մասնակիցներին խորհուրդ էր տրվում ծայրահեղ անկեղծ լինել: Նրանց առաջարկում էին նաև արտահայտել այնպիսի մտքեր, որոնք առաջ երբեք չէին բարձրաձայնել: Երկրորդ խմբում նույնպես գրի էին առնում մտքերը, սակայն առանց  զգացումների, ցանկությունների արտահայտման:

Երկու շաբաթ անց մասնակիցները ենթարկվել են բիոպսիայի, ինչը նրանց մաշկի վրա վերքեր է թողել: Գիտնականները հետագայում ամեն օր նկարել են վերքերի լավացման գործընթացը: 11 օրից էմոցիաները գրի առնող մասնակիցների 76%-ի վերքերը լավանցել էին: Մյուս խմբում լավացել էին մասնակիցների միայն 42%-ի վերքերը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol14/emocianer1.jpg
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (01.02.14) W
Դիտումներ: 1018 | Տեգեր: հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика