menu
person

Մի քանի խոսք թեյի մասին

 


 

   

 

Թեյը բուժիչ ըմպելիք է: Կանաչ թեյն ավելի շատ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, քան սև թեյը: Չինաստանում` թեյի հայրենիքում, դեռ 4 հազարամյակ առաջ են թեյը որպես դեղամիջոց օգտագործել, երբ այն վայրի խոտաբույս էր համարվում մյուս ժողովուրդների համար: Հետագայում մարդիկ, նկատելով թեյի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա, սկսեցին այն մշակել ամենատարբեր եղանակներով և օգտագործել բուժիչ նպատակներով:

Լինելով թեթև հոգեխթանիչ` թեյը լավացնում է տեսողությունն ու հիշողությունը, ամրացնում նյարդային համակարգը, նպաստում նոր տեղեկությունների արագ յուրացմանն ու հիշողության մեջ դրանց ամրագրմանը, արագացնում է մտածելու, նոր մտքեր «ստեղծելու» ընթացքը, օգնում արագ կողմնորոշվելուն և ուշադրությունը կենտրոնացնելուն:

Թեյը նաև հակաընկճախտային հատկություն ունի. չափավոր կերպով բարձրացնում է տրամադրությունը: Սա չի նշանակում, սակայն, որ կարելի է այն չարաշահել. չափազանց թունդ թեյը կարող է արբեցնել, ինչի հետ կատակ անել չի կարելի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (09.03.13)
Դիտումներ: 5030 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика