menu
person

Ինչու՞ է առաջանում ռախիտ հիվանդությունը

 


 

   

Ռախիտ հիվանդության հետքերը երևում են դեռևս մեր հեռավոր նախնիների ոսկորներում: Եվ միայն 1650 թվականին Քեմբրիջի բժիշկները ռախիտ հիվանդության մասին տրակտատ գրեցին, որտեղ շարադրեցին դրա նկարագիրը` չնշելով, սակայն, ո°չ առաջացման պատճառները, ո°չ էլ, առավել ևս, բուժման եղանակաները: Հարյուրամյակներ անց, ուսումնասիրելով ռախիտի աշխարհագրական տարածվածությունը, գիտնականները պարզեցին, որ այս հիվանդությունը պայմանավորված է արևի լույսի պակասով: Հետագայում հաստատվեց, որ D վիտամին մարդը ստանում է ոչ միայն սննդից, այլև մաշկի միջոցով, որն այն սինթեզում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ:

Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով մարդու օրգանիզմում կալցիֆերոլ նյութի քիմիական կառուցվածքը, ապացուցեցին, որ դա հորմոն է և պատասխանատու է կալցիումի ու ֆոսֆորի յուրացման և դրանցից ոսկրային հյուսվածքների ձևավորման համար: Եթե մարդը բավարար քանակությամբ D վիտամին չի ստանում, օրգանիզմը սկսում է ոսկրային հյուսվածքներից վերցնել կալցիումի ու ֆոսֆորի §պաշարը¦: Ահա և խախտվում է ոսկրային հյուսվածքների կառուցվածքը, և առաջանում է ռախիտ հիվանդությունը:   


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/raxit.jpg
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (12.05.14) W
Դիտումներ: 3391 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика