menu
person

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ահա, թե որն է սուրճի հանդեպ սիրո գաղտնիքը

 


 

   

 

Գիտնականները պարզել են գենը, որից կախված է սուրճ օգտագործելու սովորույթը: Պարզվել է, որ PDSS2 գենը կրողները զգալիորեն քիչ են խմում այդ ըմպելիքը: Ըստ Lenta-ի՝ այս բացահայտման մասին հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գենետիկայի մասնագետներն Իտալիային հարավային փոքրիկ գյուղում 340, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելյան վեց գյուղերի 843 բնակիչների տվյալներ են հավաքել: Նրանց խնդրել են նշել, թե օրական քանի գավաթ սուրճ են ըմպում:

Գիտնականների խոսքով՝ PDSS2 գենը նվազեցնում է կոֆեինի ճեղքման՝ բջիջների ունակությունը, նյութին ստիպելով ավելի երկար մնալ օրգանիզմում: Հետեւաբար, այդ գենի կրողներն ավելի քիչ են սուրճ օգտագործում:

Նույնպիսի տվյալներ են ստացվել նաեւ Նիդեռլաների 1731 բնակիչների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.08.16)
Դիտումներ: 1178 | Տեգեր: սուրճի, Թե, որն, Ահա, ՍԻՐՈ, գաղտնիքը, բացահայտում., հանդեպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *