menu
person

Փողի համար չարժե վիճել

 


 

   erkusov.com

Ամուսնական զույգի ամենցավոտ հարցերից մեկը դրամն է: Բոլորովին կապ չունի, թե ընտանիքում ով և որքան է վաստակում, քանի որ ամուսինները վիճում են ոչ թե շահույթի, այլ ծախսերի համար:

Ինչպիսի՞ սխալներ ենք թույլ տալիս

Յուրաքանչյուր մարդ յուրովի է մոտենում փողին և ծախսերին: Ոմանք գերադասում են պլանավորել մինչև վերջին լուման, ոմանք էլ այս հարցին թեթև են նայում և երբ ցանկանան, գնում են կատարում՝ ուշադրություն չդարձնելով դրամապանակի հաստությանը, մեկ ուրիշը փող է տնտեսում արձակուրդի կամ նոր կահույքի համար, իսկ մեկն էլ պարտք է վերցնում: Ամենասխալն այն է, երբ հարազատից պահանջում են դրամի հետ վարվել այնպես, ինչպես իրենք են սովորել:
Դժվար թե հնարավոր լինի վերադաստիարակել հասուն մարդուն՝ ստիպելով վերանայել իր սկզբունքները: Չէ՞ որ փողի հետ ունեցած հարաբերությունը արդեն բնավորություն է, սովորություն, դաստիարակություն, որը այլևս անկարելի է փոխել: Բայց կարելի է որոշ չափով ուղղել սեփական վարքագիծը և հետևել կանոններին, որոնք կօգնեն խուսափել լուրջ վեճերից:

Դրամական վեճերի կանոնը

1. Ամեն օր պետք է քննարկել ծախսերը: Ընդ որում, հարկավոր է ոչ թե հաշիվ տալ արդեն կատարած գնումների համար, այլև խոսել ընթացիկ ծախսերի մասին: Նման խոսակցությունները կօգնեն խուսափել ֆինանսական պատասխանատվությունից: Ի դեպ, հաճախ վեճեր են ծագում, որովհետև ամուսիններից մեկին թվում է, թե միայն ինքն է հոգում ընտանիքի բոլոր կարիքները, իսկ զուգընկերը իր հաճույքի համար է ծախսում:

2. Թանկարժեք գնումների համար կարիք չկա միմյանց հանդիմանել: Գուցե ամուսիններից որևէ մեկը այդ գումարի հետ կապված իր սեփական ծրագիրն ուներ, իսկ կողակիցն այն ծախսել է իր հայեցողությամբ: Ինչ էլ որ լինի, չպետք է միմյանց կշտամբել, մեկ է, այդ դրամն այլևս չկա:

 

3. Մեծ գումար ծախսելու համար հարկավոր է կողակցին նախապես տեղեկացնել: Ոչ մեկին դուր չի գա, երբ իր ամուսինը (կինը) առանց որևէ խոսքի թանկարժեք գնում կատարի: Շվայտ գնումներ անելիս հարկ է հիշել այդ մասին և անպայման խորհրդակցել և տեղեկացնելի սիրեցյալին: Չէ՞ որ սա ընտանիք է, հետևապես որոշումները հարկ է կայացնել ընտանիքով, այլ ոչ թե միայնակ:

Ինչպե՞ս կիսել ծախսերը

Ընդհանուր բյուջե

Այդ դեպքում ողջ եկամուտը տեղավորովում է մեկ ընդհանուր քսակում: Այնտեղից կարելի է դրամ հանել միայն անհրաժեշտության դեպքում: Այս մեթոդը համապատասխանում է այն ընտանիքներին, որտեղ ամուսինների վստահությունը չափազանց մեծ է: Եվ ընդհանրապես հարմար չէ նրանց, որտեղ ամուսիններից մեկը ժլատ է, իսկ մյուսը՝ շվայտ:

Մենակ սկսել

Սա այն դեպքն է, երբ դրամը պահպանվում է մեկ բյուջեում, բայց այն ամուսիններից միայն մեկն է տնօրինում: Եթե նրա կողակցին դրամ պետք լինի, ապա պետք է խնդրի «քսակի տիրոջից» և գուցե բացատրություն տա, թե ինչ է պատրաստվում այն անել: Հատկանշական է ավանդապաշտ, հայրիշխանական ընտանիքներին, որտեղ ընդունված է, որ ամուսինը հայթայթողն է և տերը: Այդ դեպքում հոգ չէ, որ ամուսնուն է հանձնված դրամի լիարժեք տնօրինումը, չէ՞ որ դրա իրավունքն ունի:

Մասնաբաժնով բյուջե

Այդ դեպքում ամուսինները որոշում են, թե եկամտի որ մասը կարելի է տեղավորել ընդհանուր բյուջեում և որքան են թողնում սեփական կարիքները հոգալու համար: Այդ դեպքում լավ կլինի հաշվարկել՝ որքան են սննդի և կոմունալ ծախսերը: Անհրաժեշտ գումարը թողնել, իսկ այն, ինչ կմնա, գրպանի ծախսն է: Այս մեթոդը հարմար է այն ամուսինների համար, որոնց եկամուտը գրեթե նույնն է: Կամ էլ կիրառական է այն դեպքում, երբ ամուսիններից մեկն ունի թանկարժեք հոբբի, իսկ մյուսը չի ցանկանում հոգալ այդ ծախսերը:

Առանձին քսակ

Այդ դեպքում յուրաքանչյուրն իր վաստակածով է ապրում, իսկ ընդհանուր ծախսերը… կինը, փոստարկղը բացելով հայնաբերում է չվճարված պարտքի (կոմունալ) անդորրագիր, գնում է և մուծում: Ամուսինը, տուն վերադառնալով, նկատում է որ կարտոֆիլ չկա, շտապում է շուկա և գնում: Այդ վարվելակերպը համապատասխանում է այն ընտանիքներին, որտեղ մեծ է վստահությունը: Երբ վստահ են, որ ամուսինը չի թաքցնի իր եկամուտը և անտեղի չի վատնի քրտինքը:

Գլխավոր կանոնը

Ցանկացած տնտեսման դեպքում որոշակի գումար պետք է թողնել անկանխատեսելի ծախսերի համար: Այսպես մարդ ստիպված չի լինի աշխատավարձ ստանալուց երկու օր առաջ հայտնվել այնպիսի կացության մեջ, երբ թանկարժեք դեղահաբի գնման համար դրամ պարզապես չկա:
Ինչ էլ որ լինի, թույլ մի տվեք, որ փողը ձեր ընտանեկան գժտությունների առարկա դառնա: Չէ՞ որ այն ծախսվելու է ու գնա, իսկ ձեր սերը մնայուն է, այն ունակ է հաղթահարել ցանկացած արհավիրք: Պահպանե'ք ամենավեհ զգացմունքը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol24/aac22f43d35c-1-.jpg
Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: Kiss.am (10.07.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1384 | Տեգեր: Ընտանեկան բյուջե, ընանեկան խնդիրներ, փող, դրամ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика