menu
person

Միջոց ապագա երեխայի սեռն ընտրելու համար

 


 

   erkusov.com



ogneci.com-ը գրում է՝

Սա մեկն է այն հարցերից, որն ամենաշատն է հուզում երեխա պլանավորող զույգերից գրեթե բոլորին: Տղամարդիկ, ի դեպ, ոչ միայն հայ, ցանկանում են ժառանգորդ ունենալ (ժառանգորդ ասելով` տվյալ դեպքում ենթադրում ենք տղա երեխա), ով ինչ-ինչ, բայց գոնե տոհմի ազգանունը կփոխանցի սերնդեսերունդ:


Դե, իսկ կանայք էլ փորձում են արդարացնել իրենց ամուսինների և նրանց ազգականների սպասելիքները: Եվ բոլորը փութաջանորեն անցնում են գործի. դիմում են տարբեր գուշակների կամ մասնագետների, ովքեր տիրապետում են ապագա երեխայի սեռը հաշվարկելու արվեստին: Այս առիթով հիշեցի իմ տատին, ով նույնպես տիրապետում էր այդ արվեստին և հաշվարկել էր մեր ցեղում ծնված երեխաների 80 տոկոսի սեռը ու, կարծեմ, ոչ մի անգամ չէր սխալվել իր հաշվարկներում:

Կարճ ասած, տատս քայլող ընտանիքի պլանավորման ինստիտուտ էր, բայց ոչ մեկին չէր բացում իր հմտությունների գաղտնիքը, և միայն նրա մահից մի քանի ամիս առաջ ամեն ինչ բացահայտվեց: Նա օգտվում էր ամենատարածված մեթոդից, որի կիրառմանն ամենաշատն են դիմում: Դա արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ:

Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի: Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:


Տարածված է նաև այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:
Նշված մեթոդներից բացի կան նաև չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է և ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:



Չնայած այս ամենին` գիտությունն ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ` մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար, անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներ են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը`տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխայի բեղմնավորման հավանականությունը հավասար է: Այնուամենայնիվ, ինչ սեռի երեխա էլ ծնվի, եթե նույնիսկ ձեր սպասումները չեն իրականացել, սեր և ջերմություն տվեք նրան, քանի որ երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքում երջանկություն է, իսկ առողջ երեխայի ծնունդը` կրկնակի երջանկություն:
 
էր կարծես… Ոտքս դրեցի, ու լուռ բարձրացրեց իր մոտ. նստեցի թևերին, սկսեց ճոճել… իսկ քամին շոյում էր մազերս: Փակեցի աչքերս ու կարծես անէացա… այնքան հեռու էի գնացել, որ ետ վերադառնալ չէի ուզում: Երազներս ինձ մոլորեցրին… Ես շփոթված էի, բայց հաճելի էր, այնքան լավ էր… Ես երազում էի, նորից ու նորից… Հաճելիորեն քամին ինձ ճոճում էր, կարծես ծովի վրա լինեի, փոքրիկ նավակում... Կարոտել էի քեզ, լուսինս, կարոտել էի երազներիս...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol14/yntreqsery2.jpg
Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: Kiss.am (07.02.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 3479 | Տեգեր: հղիների համար, ապագա մայրիկ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *