menu
person

Ֆեյսբուքը կարող է քայքայել ձեր ընտանիքը

 


 

   


Ամեն անգամ «Facebook» մտնելը կփչացնի քո ընտանեկան կյանքը: Այս մասին գրում է The Globe and Mail պարբերականը:
Հավայան կղզիների և Միսուրիի համալսարանների հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որքան մարդիկ շատ ժամանակ ծախսեն Facebook-ի վրա, այնքան մեծ է կողակցի հետ հարաբերությունները փչացնելու հնարավորությունը:
Գիտնականները պարզել են, որ եթե մարդը սոցկայքում թեկուզ օրական մեկ ժամ է անցկացնում, ընտանիքում խնդիրների և հաջորդող ամուսնալուծության հավանականությունը էապես աճում է։


Օգտատերերը հաճախակի նայում են իրենց նախկին սիրելիների էջերը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում իրենց վրա։
Նախկին հետազոտություն էլ ցույց է տվել, որ երբ օգտատերը սկսում է նայել զուգընկերոջ աքաունթը, նա սկսում է խանդել և սկանդալներն ընտանիքում անխուսափելի են դառնում։
Ուսումնասիրության մասնակիցների 80 տոկոսը պատմել են, որ Facebook-ում երկար ժամանակ անցկացնելու պատճառով սկսել են վիճել իրենց սիրելիի հետ: Բացի այդ, զուգընկերոջ էջի հաճախակի դիտումը խանդ է առաջացնում:
Հոգեբանները նոր ձևավորված զույգերին խորհուրդ են տալիս չափավոր օգտվել համացանցից ու շատ ժամանակ տրամադրվել երկրորդ կեսին:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/feysbowqy_karogh_e_qayqayel_der_yntaniqy2.jpg
Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: Kiss.am (15.04.14) W
Դիտումներ: 1454 | Տեգեր: ընտանիք, կին-ամուսին հարաբերություններ, ինտերնետ, ընտանեկան խնդիրներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *