menu
person

Facebook-ով տարվելը վտանգում է ձեր ընտանեկան ամրությունը

 


 

   Globe and Mail

Ամեն անգամ «Facebook» մտնելը կփչացնի քո ընտանեկան կյանքը: Հավայան կղզիների և Միսուրիի համալսարանների հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որքան մարդիկ շատ ժամանակ ծախսեն Facebook-ի վրա, այնքան մեծ է կողակցի հետ հարաբերությունները փչացնելու հնարավորությունը:

Գիտնականները պարզել են, որ եթե մարդը սոցկայքում թեկուզ օրական մեկ ժամ է անցկացնում, ընտանիքում խնդիրների և հաջորդող ամուսնալուծության հավանականությունը էապես աճում է։

Օգտատերերը հաճախակի նայում են իրենց նախկին սիրելիների էջերը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում իրենց վրա։

Նախկին հետազոտություն էլ ցույց է տվել, որ երբ օգտատերը սկսում է նայել զուգընկերոջ աքաունթը, նա սկսում է խանդել և սկանդալներն ընտանիքում անխուսափելի են դառնում։

Ուսումնասիրության մասնակիցների 80 տոկոսը պատմել են, որ Facebook-ում երկար ժամանակ անցկացնելու պատճառով սկսել են վիճել իրենց սիրելիի հետ: Բացի այդ, զուգընկերոջ էջի հաճախակի դիտումը խանդ է առաջացնում:

Հոգեբանները նոր ձևավորված զույգերին խորհուրդ են տալիս չափավոր օգտվել համացանցից ու շատ ժամանակ տրամադրվել երկրորդ կեսին:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/yntaniqevfacebook.jpg
Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: Kiss.am (06.08.14) | Հեղինակ: Globe and Mail W
Դիտումներ: 717 | Տեգեր: ընտանիք, կին-ամուսին հարաբերություններ, ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика