menu
person

Շոկոլադն օգնում է խուսափել կնճիռներից

 


 

   


Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը:
 

Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի "European Dermatology London" մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով:

Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաև Օքսֆորդի Համալսարանի ու Հալլ և Յորք Բժշկական Կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ և լավացնել հիշողությունը:

Նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների և մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/knchirneridem2.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (16.12.13) W
Դիտումներ: 1404 | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика