menu
person

Շաքարախտով հիվանդների սննդակարգը

 


 

   

 

Շաքարախտով հիվանդների համար ամենաանվնաս սննդակարգը հում մրգերն ու  բանջարեղենն են, օրինակ, թարմ հազարով, կաղամբով, նեխուրով, ամսական բողկով և պոմիդորով պատրաստած աղցանները` համեմված միայն կիտրոնի հյութով: Ցանկալի է, որ դրանք լինեն և' նախաճաշին, և' ճաշին, և' ընթրիքին: Շաքարախտով հիվանդներին հատկապես օգտակար են այն մրգերը, որոնք շաքար քիչ են պարունակում` թուրինջը (грейпфрут), ոչ շատ քաղցր խնձորները, դեղձն ու տանձը: Կիսաթթվաշ և թթվաշ մրգերը, հատապտուղները շաքարախտով հիվանդների մշտական բարեկամներն են. կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ և հյուսվածքներում` նվազեցնելով դրա ավելցուկը:
Բացի հում մրգերից և բանջարեղենից` կարելի է նաև թեթևակի տապակած կանաչեղեն ուտել: Ինչ վերաբերում է յուղին և ձեթին, հարկ է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը: Սպիտակուցներն ավելի լավ է ստանալ ընկուզեղենից: Իսկ ահա օսլա և շաքար պարունակող մթերքներից պետք է առհասարակ հրաժարվել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar2/628a6180eb5b-1-.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (15.05.13) W
Դիտումներ: 7411 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика