menu
person

Կաթնաշոռով և չրերով ռոլերի բաղադրատոմս

 


 

   

Բաղադրությունը` 

Կաթնաշոռ - 150 գր. 

Թթվասեր - 1 ճ/գ. 

Շաքարի փոշի - 1 ճ/գ. 

Կոկոսի քերուկ - 4 ճ/գ. 

Սալորաչիր - 3 հատ 

Ծիրանի չիր - 3 հատ 

Խուրմա - 3 հատ 

Կաղին - 8 հատ 

Շոկոլադ - 90 գր. 

Կարագ - 30 գր. 


Պատրաստման եղանակը` 

Կաթնաշոռը անցկացնել մաղով, վրան ավելացնել շաքարի փոշին և թթվասերը: Բոլորը միասին լավ խառնել: Սննդային թաղանթի վրա լցնել կոկոսի քերուկն այնպես, որ ստացվի 15*20 սմ ուղղանկյուն: Վրան դնել կաթնաշոռային զանգվածը և գդալով տարածել: Գդալը անընդհատ ջրի մեջ մտցնել, որպեսզի հեշտ լինի տարածել: Չրերը մանր կտրատել և երկարությամբ դնել կաթնաշոռի շերտի վրա: Սննդային թաղանթի օգնությամբ ռուլետի նման փաթաթել: Պահել սառցախցիկում 15 րոպե, ապա բաժանել 8 մասի: Շոկոլադը և կարագը միասին հալեցնել գոլորշու վրա: Ռոլերի վրա լցնել հալած շոկոլադը և յուրաքանչյուրի վրա դնել մեկական կաղին: 

Բարի ախորժակ






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (01.12.17)
Դիտումներ: 691 | Տեգեր: չրերով, ռոլերի, Կաթնաշոռով, բաղադրատոմս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика