menu
person

Քաղցրեղենի օգուտների մասին

 


 

   erkusov.com


Ի՞նչ է շոկոլադե սալիկը: «Գերազանցիկները» կասեն` 550 կկալ, 7գ սպիտակուց, 35գ ճարպ և 50գ ածխաջրեր: Իսկ քո (և մեր) տեսակետից` շոկոլադը հարյուր փութ բարձր տրամադրություն է ու մի տոննա հաճույք: Նույնիսկ ամենախիստ դիետան չարժե, որ մեզ զրկենք քաղցր կյանքից: Աղանդերը (դեսերտը) ավելի օգտակար է, քան թվում է առաջին հայացքից:
 

Շոկոլադ

Կալորիականությունը. Կախված բաղադրությունից` 544-580 կկալ` 100գ մթերքում:
Օգտագործումը. Օրական 30-50գ շոկոլադը կբարձրացնի տրամադրությունդ և չի վնասի դիետայիդ: Եթե ուտես առանց խորիզի դառը շոկոլադ` կխուսափես ավելորդ կալորիաներից:
Օգուտը. Շոկոլադը ոչ միայն ամենահամեղ աղանդերն է, այլև ամենաօգտակարը: Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ դառը շոկոլադը նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, մաքրում է անոթները, գերազանց հակաօքսիդ է, հակադեպրեսանտ և աֆրոդիզիակ, նաև խոչընդոտում է կարիեսի առաջացմանը: Լավ շոկոլադը վիտամինների ու միկրոտարրերի քանակով չի զիջում խնձորին ու յոգուրտին:

Կոնֆետներ

Կալորիականությունը. 350 - 550 կկալ` 100գ - ում:
Օգտագործումը. Զարմանալի է, բայց կոնֆետների մեջ ամենաքիչ կալորիականությունն ունեն ոչ թե սառնաշաքարները, այլ մրգային միջուկով շոկոլադե կոնֆետները: Կարամելներն էլ շատ կալորիա չեն պարունակում:
Օգուտը: Սառնաշաքարները կարող են նաև դիետիկ ուտելիք դառնալ, եթե իմանաս` ինչպես և երբ ուտել: Խնդիրն այն է, որ սառնաշաքարները կարող են թուլացնել քաղցը` չծանրաբեռնելով ստամոքսը: Եվ եթե լիարժեք նախաճաշես ու ճաշես, իսկ հետճաշիկին ու ընթրիքին սառնաշաքար ուտես, ապա մեկ ամիս հետո 2-3կգ կնիհարես:

Թխվածք

Կալորիականությունը.186 -300 կկալ (խնձորով թխվածք,  մրգային բլիթներ, փքաբլիթ)` յուրաքանչյուր 100գ - ում:
Օգտագործումը. Կեսօրին կարող ես ուտել մի կտոր խնձորով թխվածք  կամ մեղրով բլիթ, այն  պայմանով, որ օրվա ընթացքում մյուս ուտելիքները պետք է առողջ սննդակարգով լինեն:
Օգուտը: Բոլորը գիտեն, որ քաղցր թխվածքը տրամադրություն է բարձրացնում և թուլացնում սթրեսը: Բայց դա բլիթների և կարկանդակների տված միակ օգուտը չէ: Ամերիկացի գիտնականները վերջերս եկան այն համոզման, որ բարձր կալորիականությամբ սննդամթերքների օգտագործումը լրացնում է դիետայի ընթացքում կորցրած էներգիան: Նրանք ասում են, որ մի քանի օրը մեկ կերած փոքրիկ թխվածքը ազատում է թուլության զգացողությունից և չի ազդում կազմվածքի վրա:

 

Պաղպաղակ

Կալորիականությունը. Կախված տեսակից` 126-270 կկալ` 100գ - ում:
Օգտագործումը. Նույնիսկ եթե հենց նոր եք դիետայի անցել, միևնույն է, ամռան շոգին մի բաժին պաղպաղակից հրաժարվելը մազոխիզմ կլինի: Կաթնային պաղպաղակը (126 կկալ` 100գ-ում) չի վնասի, եթե առանց շոկոլադի, ջեմի, ընկույզի ու վաֆլիի լինի և 80-100գ-ից չանցնի:
Օգուտը. Կաթնային պաղպաղակի մեջ կալցիում կա, որն օրգանիզմին օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը և հալեցնել յուղերը: Կալցիումը նաև խթանում է «երջանկության հորմոնի»` սերոտոնինի առաջացմանը: Վերջերս անգլիացի գիտնականները եկան այն եզրակացության, որ պաղպաղակի սիրահարները շատ ավելի երջանիկ են, քան այդ քաղցրեղենը չօգտագործողները:

Մուրաբա

Կալորիականությունը.1թեյի գդալ մուրաբան միջին հաշվով պարունակում է 56 կկալ:
Օգտագործումը. Մուրաբան կարելի է ինքնուրույն պատրաստել, իսկ դա նշանակում է, որ մանկության սիրելի քաղցրեղենը կարելի է փոփոխության ենթարկել: Կարելի է շաքարավազի փոխարեն (առանց որի մուրաբան թթու և անհամ կլինի) ցածր կալորիականությամբ շաքարի փոխարինիչ օգտագործել: Իսկ ավելի լավ կլինի չեփել հատապտուղները, այլ շաքարավազիի (կամ շաքարի փոխարինիչի) հետ տրորել: Որքան շատ են առողջ հատապտուղները մուրաբայի մեջ, այնքան քիչ է կալորիան:
Եվս մի գաղտնիք. ուտելիս պետք չէ մուրաբան խառնել ուրիշ բարդ ածխաջրերի հետ: Օրինակ` քսել թխվածքաբլիթին, քաղցր բուլկիին կամ կարագ ու հացին: Այս աղանդերի ամենալավ «զուգընկերները» խրթխրթան հացիկներն են, պաքսիմատը կամ պարզապես թեյը:
Օգուտը. Վերջերս Ճապոնացի գիտնականները սենսացիոն բացահայտում արեցին: Պարզվում է, որ մեր սիրելի հաղարջի մուրաբան նիհարեցնում է: Պատճառը հաղարջի մեջ եղած ֆերմենտներն են, որոնք օրգանիզմին օգնում են քայքայել ճարպերը և խոչընդոտում են ցելյուլիտի առաջացումը: Եթե ուզում եք մուրաբայի միջոցով նիհարել, ցանկալի է ոչ թե եփել, այլ թարմ հատապտուղները տրորել` շաքարի փոխարեն ավելացնելով ֆրուկտոզա:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/qaxcrxen1.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (04.04.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 2318 | Տեգեր: առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика