menu
person

Կարտոֆիլե տորթ

 


 

   liloart.blogspot.com

Այս ուտեստը շատ արագ և հարմար է պատրաստելը, դրան գումարած յուրահատուկ է: Այն կանվանենք կարտոֆիլե տորթ: 

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

3 կարտոֆիլ
2 սմբուկ
300-400 գրամ սունկ
0.5 բաժակ ընկույզ
6 ճաշի գդալ թթվասեր
1 սոխ
7 ճյուղ թարմ սամիթ
3ճաշի գդալ կետչուպ
0.5 բաժակ բուսայուղ
աղ և սև պղպեղ

1. Այս ուտեստ-աղցանի համար մէզ անհրաժեշտ են շերտեր, որ կպատրաստենք կարտոֆիլից:Ամեն շերտի համար նախատեսված է 1 կարտոֆիլ որ կանցկացնենք քերիչով ու կտապակենք:

2. Սմբուկը, սունկը կտրատում ենք մանր խորանարդների,սոխեռայով տապակում:Վրան ավելացնում ենք մանրացրած ընկույզը: Համեմում ենք թարմ սամիթով, աղ պղպեղով:

3. Վերադառնանք շերտերին. 

Առաջին շերտի վրա բարակ շերտով քսում ենք կետչուպ, վրան ավելացնում սմբուկից ու սնկից պատրաստված լցոնը, այնուհետեվ վրան դնում ենք տապակած կարտոֆիլի երկրորդ շերտը, որի վրա քսում ենք թթվասեր ու նորից լցոնը:Նույնկերպ վարվում ենք երրորդ շերտի հետ, վերջում ձևավորում ենք ըստ ճաշակի:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (14.05.17) | Հեղինակ: liloart.blogspot.com W
Դիտումներ: 893 | Տեգեր: Տորթ, Կարտոֆիլե | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика