menu
person

Կարկադե կարմիր թեյի օգտակար հատկությունները

 


 

   

Կարկադեն թեյի տեսակ է, որը պատրաստում են հիբիսկուս (հայտնի է նաև կարկադե, Սուդանի կարմիր վարդ և այլ անվանումներով) բույսի ծաղիկներից: Թեյը հաճելի կարմիր գույն ու թթվաշ համ ունի, իսկ իր օգտակար հատկություններով չի զիջում կանաչ թեյին:

Կարկադեն օգտակար է հատկապես սրտի անբավարավածության, նևրոզի, գաստրիտի դեպքում, օգնում է իջեցնել խելեստերինի մակարդակն արյան մեջ, պաշտպանում օրգանիզմը ալկոհոլային թունավորումներից, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Կարկադեն զարմանալի հատկություն ունի` օգտակար է թե’ հիպերտոնիայի, թե’ հիպոտոնիայի դեպքում. եթե արյան զարկերակային ճնշումը բարձր է, թեյը պետք է խմել սառը, իսկ եթե ցածր է` տաք վիճակում:

Կարկադե թեյի պատրաստման եղանակը. եռացող ջրին ավելացնել հիբիսկուս ծաղկի մի քանի չորացրած թերթիկ, թողնել եռա ևս 3 րոպե: Եփելիս պետք է օգտագործել հրակայուն ապակե տարա, իսկ ըմպելիս` ապակե կամ ճենապակե բաժակ. մետաղյա տարաները բացասաբար են ազդում թեյի համուհոտի, օգտակար հատկությունների վրա: Ցանկալի է` թեյը խմել առանց շաքարավազի:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/karkade.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (15.07.14) W
Դիտումներ: 4379 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика