menu
person

Ինչպես պատրաստել Բաստուրմա

 


 

   imyerevan.com

Բաստուրմա բառը թուրքերեն է (bastırma - «սեղմված»): Թյուրք քոչվորները պատրաստում էին այն շարժման ընթացքում. դնում էին հորթի սուկին ձիու թամբի տակ, որտեղ այն ջրազրկվում էր ու ներծծվում ձիու քրտինքի աղով: 11-րդ դարում հայերը հնարեցին բաստուրմայի սեփական՝ «նստակյաց» տարբերակ:

Միսը մեկ շաբաթ մշակում էին սառը, թանձր աղի լուծույթով, հետո ևս մեկ շաբաթ թողնում ծանրության տակ ու սառը տեղում մեկ օր կախելով՝ ծածկում չամանով: Չամանը ծեծում են կծու բիբարով, սխտորով ու մի քիչ տապակած ալյուրով: Բաստուրման ուտում են ոչ միայն որպես սառը ուտեստ:

Հնում այս մսից պատրաստում էին զանազան ճաշեր. այսօր էլ անում են բաստուրմայով ձվածեղ: Դրա համար պետք է թավայում մեկ-երկու րոպե տապակել բաստուրմայի բարակ կտորները, ավելացնել հարած ձվեր, առատորեն ավելացնել կանաչի: Նախաճաշը պատրաստ է:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (14.08.17) | Հեղինակ: imyerevan.com W
Դիտումներ: 2509 | Տեգեր: Ինչպես, բաստուրմա, պատրաստել | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика