menu
person

Գարեջրի բացասական ազդեցությունը

 


 

   

 


Գարեջուրը մի շարք թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում` ծանր մետաղական աղեր, որոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում: Պարբերաբար օգտագործելու դեպքում տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում, որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի` տեստոստերոնի մակարդակն արյան մեջ` միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը: Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել. մեծանում են կրծքագեղձերը, նստատեղը լայնանում է և այլն:

Գարեջուր օգտագործող կանանց մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը. ակտիվանում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը, և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկություններ` հաստ ձայն, մազակալում և այլն: Կանաց մոտ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրող մայրերը պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ երեխայի մոտ հետագայում կարող են էպիլեպսիային բնորոշ երևույթներ ի հայտ գալ: Ինչ վերաբերում է հղիներին` խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թվում և գարեջրի օգտագործումը:  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/147e7a1fffa3-1-.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (02.03.13) W
Դիտումներ: 3290 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика