menu
person

Գարեջուրն ու սիրտը

 


 

   


Գարեջրի կողմնակիցները պնդում են, որ դրա պարունակության մեջ առկա ածխաթթուն լայնացնում է մարսողության օրգանների լորձաթաղանթի մազանոթները և նպաստում արյան մեջ հեղուկի առավել արագ ներթափանցմանը: Հենց սա են նրանք համարում խմիչքի առավելությունը:
 

Սակայն, երբ գարեջուրն արագ ներծծվում է օրգանիզմում, այն չափից շատ է մեծացնում արյան հոսքը, իսկ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում առաջացնում է երակների և սրտամկանի լայնացում: Այս ռենտգենոլոգիական երևույթն անվանում են «գարեջրային սրտի» համախտանիշ: Գարեջրի չարաշահումը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:
Փրփրարտադրությունն ավելացնելու համար որոշ գարեջուր արտադրող ընկերություններ խմիչքի մեջ ավելացնում են կոբալտի միացություններ: Լինելով կալցիումի քիմիական նույնատիպը` կոբալտը սրտամկանում «զբաղեցնում» է կալցիումի տեղը: Սակայն կոբալտը չի կարող կատարել այն գործողությունը, որը կալցիումը կատարում է սրտամկանի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Ավելին` այն նվազեցնում է սրտամկանի կրճատման հնարավորությունը, լայնացնում սիրտը և բերում, այսպես կոչված, սրտային անբավարարության:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/1372967086_quw8vw7wd3i-1-.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (31.10.13) W
Դիտումներ: 1242 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика