menu
person

Բրինձը զարգացնում է մտավոր ունակությունը

 


 

   


Ճապոնացի դեղագետները մկների վրա փորձեր կատարելուց հետո գիտականորեն ապացուցել են, որ բրինձը մեծապես նպաստում է մտավոր զարգացմանը: Նրանք մկներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական կերով, երկրորդ խմբի կերին բրինձ են ավելացրել: Որոշ ժամանակ անց մկներին բաց են թողել լողավազան և հետևել, թե նրանցից որոնք ավելի շուտ կգտնեն փրկարար նավակը: Առաջինը «ելքը գտան» այն մկները, որոնք սնվել էին բրնձով:

Գիտնականների փորձերը հաստատել են նաև, որ բրինձը նպաստում է հիշողության լավացմանը, զգալիորեն կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը (առաջանում է տարեցների մոտ` քայքայելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր ունակության համար):

Այս մթերքը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր գաստրիտ կամ ստամոքսի խոց ունեն. դրանով պատրաստած կերակրատեսակները չեն գրգռում ստամոքսը, դյուրամարս են և օգտակար:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/brindz.jpg
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (19.07.14) W
Դիտումներ: 2224 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика