menu
person

Բնական հյութերը պետք չէ չարաշահել

 


 

   


Մրգահյութերը չպետք է չարաշահել, դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Ուելսի Բենգորի համալսարանի գիտնականները:

Բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է  ճարպակալման և նյութափոխանակության խանգարման:

Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի և բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:

Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ և  նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաև մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (03.08.13)
Դիտումներ: 1360 | Տեգեր: առողջ ապրելակեպ, առողջարակն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика