menu
person

Առանց ալյուրի, շաքարավազի և մեղրի Շոկոլադե տորթի պատրաստման բաղադրատոմսը

 


 

   

Բաղադրիչներ

Շերտերի համար

1. Պուդինգ «Dr Oetker» – 4 ճ/գ
2. Ձու – 6 հատ
3. Փխրեցուցիչ – 4 թ/գ
4. Աղ – 1 պտղունց
5. Շաքարի փոխարինիչ

Կրեմի համար

1. Փափուկ անյուղ կաթնաշոռ – 400-500 գ
2. Անյուղ կաթ կամ յոգուրտ – 50 մլ
3. Վանիլին – 1 պտղունց
4. Շաքարի փոխարինիչ

Ջնարակի համար

1. Ձվի դեղնուց – 2 հատ
2. Կակաո – 1 թ/գ
3. Չոր անյուղ կաթ – 1 ճ/գ
4. Փափուկ կաթնաշոռ – 1 ճ/գ
5. Շաքարի փոխարինիչ


Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից և լավ խառնել մնացած բաղադրիչների հետ: Սպիտակուցներն առանձին լավ հարել մի պտղունց աղի հետ՝ մինչև պինդ զանգված ստանալը:

Սպիտակուցները զգուշությամբ ավելացնել հիմնական զանգվածին: Լցնել կաղապարի մեջ և ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպե: Սառեցրած խմորը կիսել:

Հարել կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել շերտի վրա և վրան դնել հաջորդ շերտը:

Խառել ջնարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել տորթին: Տորթը դնել սառնարանի մեջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (13.07.17)
Դիտումներ: 1343 | Տեգեր: Մեղրի, Առանց, բաղադրատոմսը, շաքարավազի, ալյուրի, պատրաստման, շոկոլադե, տորթի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика