menu
person

Արևելյան աղցան

 


 

   



300 գրամ բրոկոլի, 2 կարմիր և 2 կանաչ տաքդեղ, 2 լոլիկ, 1 կարմիր սոխ, 1-2 ճաշի գդալ սոյայի սոուս, 1-2 ճաշի գդալ ձեթ, աղ և պղպեղ:

Բանջարեղենը մաքրել, լվանալ և մանր կտրտել: Տաքդեղները քառակուսաձև կտրտել, լոլիկների կեղևը հանել և շերտերով կտրտել: Այնուհետև ամենը, բացի սոխից, առանձին-առանձին գոլորշու վրա խաշել:

Սոխը կլպել, կտրտել բարակ կիսաօղակներով:
Ապակե ամանի մեջ ձեթը խառնել սոյայի սոուսին: Բանջարեղենը լցնել թասի մեջ, լցնել ձեթի և սոյայի սոուսի խառնուրդը, խառնել և մատուցելուց առաջ դնել սառնարան:
 
Անհրաժեշտության դեպքում համեմել աղով և պղպեղով:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (05.08.16)
Դիտումներ: 2808 | Տեգեր: Աղցան, Արևելյան | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика