RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Աղցան «Թբիլիսի»

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   


 
300 գրամ կարմիր խաշած լոբի, 200- 250 գրամ տավարի խաշած միս, 1 միջին չափսի կարմիր գլուխ սոխ, 1 կարմիր բուլղարական տաքդեղ, կես կծու տաքդեղ, 2-3 պճեղ սխտոր, 50 գրամ ընկույզ, համեմի փոքր փունջ, սև պղպեղ, խմելի-սունելի, ձիթապտղի ձեթ և գինու քացախ:

Սոխը կտրտել կիսալուսնաձև բարակ օղակներով  և 2 րոպե թողնել եռացրած ջրի մեջ, հանել: Բուլղարական տաքդեղի սերմնատուփը հեռացնել և պտղամիսը ձողիկաձև կտրտել: 

Միսը խորանարդաձև կտրտել: Կծու տաքդեղի սերմնատուփը հեռացնել և շատ մանր կտրտել: Սխտորը ճզմել: Լոբու վրա ավելացնել սոխը, միսը, տաքդեղները, սխտորը, կտրտած համեմը, բոված և կտրտած ընկույզը: 

Համեմել աղով, սև պղպեղով և խմելի-սունելիով: 4-5 ճաշի գդալ ձիթապտղի ձեթին խառնել 1 ճաշի գդալ քացախ և ստացված խառնուրդը լցնել աղցանի վրա: Խառնել: 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (05.08.16)
Դիտումներ: 1555 | Տեգեր: Աղցան, «Թբիլիսի» | - Վարկանիշ -: 0.0/0