menu
person

Զարկերակային ճնշման բարձրացում. 5 պատճառ

 


 

   Steptohealth.ru

Զարկերակային ճնշման բարձրացման՝ հիպերտոնիայի հետևանքները տարբեր են՝ սկսած սրտային անբավարարությունից մինչև կաթված: Երբ հիվանդը տեղյակ չէ հիպերտոնիայի մասին, կաթվածի հավանականակությունը կարող է մեծանալ 60 տոկոսով: Հիպերտոնիայի զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ:

Ավելորդ քաշ: Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող և ճարպակալմամբ տառապող անձանց շրջանում մեծանում է արյունատար անոթների խնդիրների առաջացման հավանականությունը, որոնց հետևանքով սիրտը ստիպված է լինում լուրջ ջանքեր գործադրել: Ավելորդ  քաշից ազատվելը հնարավորություն կտա իջեցնել ճնշումն ու նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:


Անառողջ կենսակերպ: Ալկոհոլի, աղի չարաշահումը, ծխախոտը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման: Եթե ցանկանում եք խուսափել տհաճ հետևանքներից, ակտիվ կյանքով ապրեք, շաբաթվա ընթացքում մի քանի անգամ մարզվեք: Հետևեք սննդակարգին, հավասարակշռեք այն:


Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ վառ էմոցիաները՝ ատելություն, գրգռվածություն, անհանգստություն, ուղղակիորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ: Հարկավոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին:


Կլինիկական պատճառներ: Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է կապված լինել քրոնիկ հիվանդությունների հետ, այդ թվում՝ երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների, ինչպես նաև դիաբետի և ապնոէի հետ:


Դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ և ասթմայի դեմ նշանակվող դեղեր, կարող են նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Խնդրի պատճառ կարող են դառնալ նաև ոչ ստերոիդային դեղամիջոցները, հակադեպրեսանտներն ու ցավազրկողները: Այս դեղամիջոցները փոխում են նատրիումի և հեղուկի հավասարակշռությունը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթների նեղացման և հիպերտոնիայի:


Տարիք: 40 տարեկանից բարձր մարդիկ առավել հակված են հիպերտոնիայի: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ արյունատար անոթները թուլանում են, ինչը սրտին ստիպում է կրկնակի ուժով աշխատել:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (12.06.19) | Հեղինակ: Steptohealth.ru W
Դիտումներ: 548 | Տեգեր: բարձրացում., զարկերակային, ճնշման, պատճառ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика