menu
person

Վիտամին C-ի պակասի ժամանակ վնասվում են անոթները, մաշկը, մազերը

 


 

   

Ամենակարեւորը, որ մարդ ոչ թե միայն գրիպի շրջանում, այլ ընդհանրապես` առողջ լինելու համար, պետք է աշխատի առաջինն ամրացնել իր օրգանիզմը, օգտագործի առողջ սնունդ եւ վարի ակտիվ, շարժուն կյանք: Այսպես է խորհուրդ տալիս էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վիտամին C-ն գրիպի դեմ չի պայքարում, այսինքն՝ այն չի քչացնում գրիպի ախտանիշները, չի օգնում չվարակվել, առողջանալ, ըստ մասնագետի, այն առնվազն մեղմացնում է գրիպի շրջանը:

Կան մարդիկ, որոնք հատկապես ձմռան ամիսներին լրացնում են օրգանիզմի վիտամինների պակասը արհեստական հաբերով: Այս մասին բժշկուհին ասաց, որ արհեստական վիտամինների նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է շատ զգույշ լինի, քանի որ դրանք ամեն դեպքում դեղորայք են, հետեւաբար, ինչպես բժիշկն է նշանակում մնացյալ բոլոր դեղորայքը, այնպես էլ վիտամիններն առանց բժշկի նշանակման չի կարելի ընդունել:
«Արհեստական վիտամինները նշանակվում են որոշ հիվանդությունների դեպքում, երբ սննդակարգով հնարավոր չէ լրացնել, քանի որ այն բերում է շատ տարբեր բարդույթների: Արհեստականը մեր օրգանիզմում այնպես չի աշխատում, ինչպես բնականը, որոնք մենք տարբեր սննդամթերքներից ստանում ենք»,-նշեց մասնագետը` ավելացնելով, որ մեծ հետազոտություններ են արվել, որոնք ունեցել են վատ արդյունքներ, օրինակ՝ շատացել են քաղցկեղի դեպքերը:


«Օրինակ, A եւ E վիտամինները հակաօքսիդանտներ են, եւ եթե մենք այն ստանում ենք սնդակարգից, նրանք պայքարում են քաղցկեղի դեմ, իսկ արհեստական այդ վիտամիններն ունեն հակառակ ազդեցություն, նրանք բերում են քաղցկեղի»,-ասաց Հասմիկ Աբովյանը:
Նա խորհուրդ է տալիս, որ որքան հնարավոր է՝ սննդակարգով լրացնել վիտամինների պակասը, հատկապես C վիտամինը, որն ամենաշատը պարունակում է բուլղարական պղպեղների մեջ, նարինջի, կիվիի, սխտորի, ինչպես նաեւ թարմ մրգերից՝ մասուրի պտուղների, չիչխանի, սեւ հաղարջի, կիտրոնի, խնձորի, բանջարեղեններից՝ թարմ կարտոֆիլի, կանաչեղենի, լոլիկի, թթու կաղամբի։

Նշվում է, որ վիտամին C-ն անկայուն վիտամինների շարքին է դասվում։ Այն քայքայվում է բարձր ջերմաստիճանում` մետաղների հետ շփումից։


Երկարատեւ թրջած վիճակում գտնվող բանջարեղենից վիտամին C-ն փոխանցվում է ջրին ու արագ օքսիդանում։ Եվ ընդհանրապես, պահեստավորված մրգերի, հատապտուղների եւ ընդեղենի վիտամին C-ի պարունակությունն արագ նվազում է։ Օրինակ, 2-3 ամիս պահեստավորվածներինը կրկնակի չափով քայքայված է։ Իսկ ձմռան ամիսներին վիտամին C-ի պարունակությունն ավելի բարձր է թթու դրած կաղամբում՝ մինչեւ 35%։ Այս վիտամինը առավել քայքայման է ենթարկվում ջերմամշակման պարագայում (քայքայվում է պարունակության 90%-ը)։ Օրինակ, սառը ջրի մեջ ընկղմված կեղեւահանված կարտոֆիլը եփելու ընթացքում կորցնում է վիտամինի 30-50% պարունակությունը, տաք ջրի մեջ ընկղմվածը` 25-30%-ը, ապուրների մեջ եփվածը` 50%-ը։ Այնպես որ, վիտամինի առավել քանակը պահպանելու նպատակով եփելիս խորհուրդ է տրվում բանջարեղենը միանգամից ընկղմել եռացող ջրի մեջ։ Առավել օգտակար է կարտոֆիլը եփել կեղեւով, քանի որ վիտամինային պարունակությունը նվազում է կիսով չափ, քան կեղեւահանված վիճակում եփելիս։

«Բնական ճանապարհով ստացված վիտամին C-ն շատ լավ ազդեցություն ունի մեր օրգանիզմում: Այն մասնակցում է էլաստին կոլագենի սինթեզման մեջ, սրանք սպիտակուցներ են, որոնք կան մաշկի, անոթների մեջ եւ եթե մեր վիտամին C-ն լրացվում է ճիշտ ձեւով` սննդակարգից, ապա մեր անոթները լինում են էլաստիկ եւ շատ առողջ: Հայտնի է, որ անոթներից է կախված մարդու առողջությունը եւ եթե մարդու անոթները ախտահարված լինեն, ապա առողջության մասին խոսք լինել չի կարող»,- նշում է բժշկուհին:


Նրա խոսքերով` հնարավոր չէ սննդամթերքով ոչ մի վիտամինի ավելցուկ ստեղծել, որն էլ համարվում է առավելություններից մեկը. «Արհեստական վիտամինների կառուցվածքը տարբերվում է բնականից, նրանք նախ շատ հեշտությամբ կուտակվում են օրգանիզմում, տարբեր հյուսվածքներում մնում են ու այդ ավելցուկը բերում է մի շարք խնդիրների»:

C -ի պակասի ժամանակ, ըստ սննդաբանի, առաջինը տեղի է ունենում անոթների փխրունություն, մարդկանց մոտ կարող է արյունահոսություններ լինեն, կամ մարմնի տարբեր հատվածներում` կապտուկներ առաջանան, իսկ սուր պակասի դեպքում` ցինգա, տուժում է մաշկը՝ կնճռոտվում, չորանում է, մազերը փշրվում են, թափվում. «Արհեստական վիտամին մանավանդ շաքարային դիաբետի ժամանակ չի կարելի նշանակել, քանի որ խախտվում է ածխաջրածնային նյութափոխանակությունը, շաքարը բարձրանում է, բայց բնական վիտամինները օգտակար են: Վիտամին C-ն մասնակից է մակերիկամների հորմոնների սինթեզին, որը պատասխանատու է նաեւ մեր իմունիտետի, սթրեսներին դիմակայելու համար, հետեւաբար այդ երեւույթների ժամանակ մեծանում է այդ վիտամինի պահանջը»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (04.02.18)
Դիտումներ: 518 | Տեգեր: C-ի, անոթները, մազերը, ժամանակ, պակասի, վնասվում, Են, Վիտամին, մաշկը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика