menu
person

Բնական միջոցներով զարկերակային ճնշումը կարգավորելու փորձված եղանակներ

 


 

   Newsmax Healthy

Բարձր զարկերակային ճնշումը դեռ չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում դեղեր խմել: Կան բնական մեթոդներ, որոնք ունակ են նվազեցնել  զարկերակային ճնշումը ՝ խուսափելու համար դեղերի կողմնակի ազդեցություններից, ասում է ԱՄՆ-ի լավագույն սրտաբաններից մեկը, բժշկական գիտությունների դոկտոր Չոնսի Քրանդալլը:
 

«Երեք ամերիկացիներից մեկը բարձր զարկերակային ճնշում ունի,- ասում է բժիշկ Քրանդալլը: Դա նշանակում է, որ նրանք սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտային անբավարարության շատ բարձր ռիսկի խմբում են»:

«Հետազոտության ժամանակ իմ զարկերակային ճնշման ցուցանիշները նորմայի մեջ էին կամ թեթեւակի բարձր: Ես բոլոր հիմքերն ունեի կասկածելու, որ իմ լարված աշխատանքային օրերին իմ զարկերակային ճնշումը նորմալ չի եղել: Այնուամենայնիվ,  ես դրան լուրջ չէի վերաբերվում, քանի դեռ չէի հայտնվել հիվանդանոցում  սրտի կաթվածի առաջացման լուրջ վտանգի պատճառով» , - ասել է Փալմ-Բիչի  սիրտ-անոթային կանխարգելիչ կլինիկայի բժիշկ Քրանդալլը, հաղորդում է Newsmax Healthy-ը։ 

Վերջին նորմատիվների համաձայն,  զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցները չեն նշանակվում  30 – 59 տարեկան մարդկանց, եթե նրանց ճնշումը ցածր է 140/90 կամ 150/90-ից:

«Որոշ մարդիկ իրոք պետք է ճնշման դեմ դեղամիջոցներ ընդունեն:  Բայց շատ մեթոդներ կան՝ այդ անհրաժեշտության առաջացումը կանխելու եւ վիճակը թեթեւացնելու համար»,- ասել է բժիշկը:

Առաջատար սրտաբան բժիշկ Մեթյու Բուդոնը խորհուրդ է տալիս օգտագործել սխտորի թուրմ: «Սա զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ եւ գիտականորեն հիմնավորված մեթոդն է, նույնքան արդյունավետ, որքան դեղերը»,- ասում է նա: «Սխտորի թուրմն օգնում է թուլացնել արյունատար անոթները եւ մեծացնում է արյան հոսքը»:

Ահա հինգ լրացուցիչ բնական մեթոդ, որոնք բժիշկ Քրանդալլը խորհուրդ է տալիս զարկերակային ճնշումն իջեցնելու համար:

1. Օրական    300-500 միլիգրամ մագնեզիում խմեք: Մագնեզիումը կարեւոր հանքային աղ է, որն օգնում է ամուր ոսկրեր ունենալ, բայց այն օգնում է նաեւ նվազեցնել  զարկերակային ճնշումը եւ կարող է կարգավորել անկանոն սրտի աշխատանքը:

2. Վարժություններ:  Օրական մեկ ժամյա զբոսանքները կօգնեն նվազեցնել զարկերակային ճնշումը:  Եթե դուք ուզում եք, կարող եք կիսել այդ մեկ ժամը, բայց եթե դուք ամեն-ինչ միանգամից եք անում, դուք օգնում եք ձեր օրգանիզմին սիրտը սնուցող արյան հոսքի լրացուցիչ ուղիներ ստեղծել:

3. Նիհարել:  Եթե դուք իդեալական քաշ ունենաք, կխուսափեք  զարկերակային ճնշման եւ խոլեստերինի իջեցման համար դեղամիջոցներից:  10 ֆունտի կորուստը նշանակում է հրաժարվել զարկերակային ճնշման  դեմ դեղամիջոցներից մեկից:

4. Սթրեսի նվազեցում: Երբ դուք սթրես եք տանում, ձեր օրգանիզմն արտադրում է անառողջ հորմոններ, ինչպիսիք են ադրենալինը եւ կորտիզոլը, որոնք կարող են զարկերակային ճնշման բարձրացման հանգեցնել:  Ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, եկեղեցի գնացեք,  մեդիտացիա արեք, խաղացեք տնային կենդանիների հետ:

5. Մեկ ժամ ավել քնեք:  Հետազոտությունը ցույց է տվել, որ քիչ քնելը ոչ միայն նպաստում է զարկերակային ճնշամն բարձրացմանը, այլեւ կարող է օրգանիզմը կայուն դարձնել գերճնշամ դեմ դեղամիջոցների հանդեպ, ինչը նշանակում է, որ դեղն այլեւս չի ազդելու:









 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (01.11.17) | Հեղինակ: Newsmax Healthy W
Դիտումներ: 1014 | Տեգեր: եղանակներ, միջոցներով, փորձված, կարգավորելու, զարկերակային, Բնական, ճնշումը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *