menu
person

Շատերը կարծում են, որ միայն շաքարախտով հիվանդների մոտ է շաքարի պարունակությունն արյան մեջ բարձր, սակայն...

 


 

   

Շատերը կարծում են, որ միայն շաքարախտով հիվանդների մոտ է շաքարի պարունակությունն արյան մեջ բարձր, սակայն յուրաքանչյուրի մոտ կարող է առկա լինել այդ խնդիրը, որը մեծ վնաս է հասցնում նյարդային համակարգին, արյունատար անոթներին ու օրգաններին:

Ինչպես գրում է AdMe.ru-ն, շաքարի բարձր պարունակության մասին ժամանակին տեղեկանալու համար կարևոր է ուշադրություն դարձնել մի շարք ախտանիշերի: 

1. Քաղցի մշտական զգացողություն: Շաքարի բարձր քանակությունը խոչընդոտում է գլյուկոզայի յուրացմանը բջիջների կողմից, ինչի արդյունքում օրգանիզմը էներգիա չի ստանում:  

 




2. Հոգնածություն: Օրգանիզմը կորցնում է գլյուկոզայի ճիշտ յուրացման ունակությունը, և էներգիան արդյունավետ չի օգտագործվում: Դա հանգեցնում է հոգնածության մշտական զգացողությանը, անգամ առանց որևէ բան անելու:


3. Հաճախամիզություն: Եթե շաքարի մակարդակն արյան մեջ շատ բարձր է, երիկամները չեն կարողանում այն արձակել: Այդ պատճառով օրգանիզմը փորձում է հավասարակշռել գլյուկոզայի պարունակությունն արյան և բջիջների մեջ:
 




4. Չորություն բերանում և ծարավի ուժեղ զգացում: Ջրի մեծ քանակության կորստի դեպքում գլխուղեղը համապատասխան ազդանշան է ուղարկում օրգանիզմին, ինչի արդյունքում էլ մարդ ծարավի անհագ զգացողություն է ունենում:


5. Քաշի կորուստ: Գլյուկոզայի բարձր պարունակության պարագայում մարդ կարող է կարճ ժամանակում քաշի զգալի կորուստ ունենալ, անգամ եթե սննդի ընդունումը գերազանցում է նորմայի սահմանը:


6. Մշուշոտ տեսողություն: Ոչ պարզ տեսողությունը կարող է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի նշան լինել: 


7. Վերքերի դանդաղ լավացում: Մաշկի վնասվածքի կամ վերքերի դանդաղ լավանալը կարող է նշանակել, որ շաքարի բարձր պարունակության պատճառով լեյկոցիտները չեն կարողանում մոտենալ արյունատար անոթների ներքին պատերին:   





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (01.08.17)
Դիտումներ: 1121 | Տեգեր: Են, պարունակությունն, շաքարախտով, մոտ, շաքարի, հիվանդների, կարծում, շատերը, Միայն, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *