menu
person

Քթային հաճախակի արյունահոսությունները կարող են լինել լուրջ հիվանդությունների ախտանշան

 


 

   

Քթային հաճախակի արյունահոսությունները երեխաների մոտ կարող են լինել լուրջ հիվանդությունների ախտանշան, այդ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի: Քթային արյունահոսության պատճառները

- ամենից հաճախ քթային արյունահոսությունները պայմանավորված են տեղային պատճառներով, օրինակ`քթի վնասվածքով, լորձաթաղանթի չորությամբ և այլն,

- քթային արյունահոսությունների մոտ 20% պայմանավորված է ընդհանուր պատճառներով, օրինակ` հիպերտոնիկ հիվանդությամբ, լեյկոզով, արյան ժառանգական հիվանդություններով: Երեխաների մոտ քթային արյունահոսությունները կարող են լինել լեյկոզի (արյան քաղցկեղի) ախտանշան:


 


Եթե երեխայի մոտ քթային արյունահոսությունները հաճախակի են, ապա շտապ դիմեք բժշկի:

Հաճախակի և առատ քթային արյունահոսությունները կարող են հանգեցնել անեմիայի: Առավել հաճախ արյունահոսությունը լինում է քթի միջնապատի դիմացի անոթներից: Արյունահոսությունը սկսվում է անսպասելի և որոշ ժամանակ անց դադարում:

Եթե արյունահոսությունը պայմանավորված է ընդհանուր պատճառներով, ապա այն կարող է երկար տևել և հանգեցնել սուր կամ քրոնիկ (հաճախակի և առատ քթային արյունահոսություն) սակավարյունության:


 


Ինչպես դադարեցնել քթային արյունահոսությունը

- քթային արյունահոսության ժամանակ չի կարելի գլուխը հետ գցել՝ հնարավոր է խեղդվել,
- պետք է նստել ուղիղ, գլուխը կախել առաջ և քթանցքի մեջ դնել թանզիֆի ծալված մի փոքր կտոր,
- քթարմատին դնել սառույց, դա կօգնի նեղացնել անոթները,
- թանզիֆի կտորը կարելի է թրջել անոթները նեղացնող կաթիլներով՝ անոթները կնեղանան և արյունահոսությունն արագ կդադարի:


Աղբյուրը՝ Doctors.am




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (31.07.17)
Դիտումներ: 1288 | Տեգեր: լինել, Են, արյունահոսությունները, Քթային, հաճախակի, լուրջ, հիվանդությունների, ախտանշան, կարող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика