menu
person

Ուշադիր եղիր. հազի բուժման 3 ամենատարածված սխալները

 


 

   med2.ru

1. Չոր հազ

Այն հաճախակի այդպես էլ կոչվում է «նախնական հազ», որի ընթացքում վարակը հաստատվում է օրգանիզմում ու տրախեիտից սկսվում է հազ: Այդ ընթացքում  խորխ չկա, լորձը  քիչ է ու հազն առաջանում է հիմնականում շնչափողում ու կոկորդում:

Ինչ անել.

Այս դեպքում խորհուրդ է տրվում մեղմացնել կոկորդն ու կրճատել շնչափողի գրգռումը, որի համար լավ կլիի ընդունել  լորձաթաղանթը պարուրող դեղամիջոցներ, այսինքն հարկավոր է ավելացնել լորձի քանակը, որն էլ և կօգնի մեղմացնել կոկորդը:

 

2. Խոնավ (արտադրող)

Այս դեպքում հայտնվում է խորխ, որը հարկավոր է թոքերից դուրս բերել: Որի համար հարկավոր է ընդունել այնպիսի դեղամիջոցներ, որոնք նոսրացնում են մաղձն ու օգնում են նրան դուրս գալ` ազատելով թոքերը:


3. Խոր, ուժեղ

Բրոնխիտն ու թոքաբորբը կարող են ընթանալ առանց ջերմության  ու որպեսզի այդ ամենը չհանգեցնի թոքերի բորբոքման, հարկավոր է ամպայման մասնագետի դիմել:

 

Սխալներ հիվանդության բուժման դեպքում.

 
1. Խմել խորխաբեր միջոցներ երբ իրականում խորխ թոքերում չկա: Նման դեղամիջոցները չոր են ու բրոնխները կարող են պարզապես չդիմանալ :

2. Օգտագործել հազը կանգնեցնող դեղամիջոցներ, այն դեպքում երբ հազը խոնավ է:  Եթե առկա է խորխ, ապա այն հարկավոր է ամպայման դուրս բերել , իսկ դա հնարավոր է կատարել միայն հազի միջոցով:

3. Կատարել ջերմացում ու շփում  սուր շրջանում:  Ցանկացած ֆիզիոթերապիա կարելի է կատարել այն դեպքում, երբ հիվանդությունն արդեն նահանջում է:

 


Կարևոր է .

Անգամ նոր սկսվող հազի սխալ բուժումը կարող է հանգեցնել թոքաբորբի, այնպես որ ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցեք  բժշկի հետ:

 

Ինչով բուժվել

1. Ինհալացիա

Նեբուլայզեր.  Վերջինիս օգնությամբ կարելի է կատարել պարզապես  ֆիզլուծույթով  ինհալացիա` լորձաթաղանթը մաքրելու համար: Բժշկի խորհուրդով այնտեղ կարելի է նաև ավելացնել դեղամիջոց, որը միանգամից  կշարժվի դեպի բորբոքված հատված;


2. Ժողովրդական միջոցներ

Կարելի է  նաև դանդաղ կուլ տալ մեղր, որպեսզի այն հասցնի ողողել ամբողջ կոկորդը: Մեղրն այրում ու մեղմացնում է, սակայն այն չի կարելի տաքացնել:

Կարելի է օգտագործել նաև դեղաբույսային խարնուրդներ, սակայն հիմնականում այն դեղաբույսային խարնուրդները, որոնք պարունակում են մատուտակ, անանուխ, եզան լեզու և այլն:

Հարկավոր է շատ ուշադիր լինել կոճապղպեղի հետ, այն չորացնում է կոկորդն ու շնչափողը:
Շատ օգտակար է նաև թուզը, որը կարելի է եփել կաթի հետ  ու խմել, այն հիանալի փափկեցնող միջոց է:

 


3. Ալկալային ըմպելիք

Հանքային ջուրը կարելի է մի փոքր տաքացնել կամ խառնել 1:1 հարաբերակցությամբ կաթի հետ :

 

4. Սառնաշաքար (լոզաններ)

Դեղատներում վաճառվում են տարատեսակ  դեղահաբ-կոնֆետներ, որոնք ոչ միայն մեղմացնում են հազն  այլ նաև ավելի քիչ են գրգռում կոկորդը:

 

5. Շատ խմել

Հեղուկը հարկավոր է, որպեսզի ավելանա լորձի քանակը, որի հետևանքով էլ կհայտնվի խորխը, ինչն էլ և նշանակում է , որ հազը կմեղմանա: Ըմպելիքը պետք է լինի տաք կամ եռման:


6. Խոնավեցում

Սառ ու տաք տեղում հազն  ավելի է ուժեղանում, այդ պատճառով կարելի է տան մեջ տեղադրել օդը խոնավեցնող միջոց, կամ կարելի է հաճախակի կատարել  տան խոնավ մաքրում: Իսկ քիթը կարելի է խոնավեցնել ծովի աղով ողողելով:

Գրիպի դեպքում կարող են լինել նաև այլ բարդացումներ սինուսիտներ ու օտիտ (ականջաբորբ):

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.04.17) | Հեղինակ: med2.ru W
Դիտումներ: 1667 | Տեգեր: Ուշադիր, եղիր., ամենատարածված, հազի, սխալները, բուժման | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика