menu
person

Որոշ կանանց դավաճանությունները բացատրվում են հորմոններով

 


 

   

Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ կանայք, որոնց մոտ սեռական էստրադիոլ հորմոնի մակարդակը բարձր է, չեն բավարարվում իրենց զուգընկերներով և ավելի են հակված դավաճանության: Բացի այդ, այդպիսի կանայք, որպես օրենք, ավելի սեքսուալ արտաքին ունեն ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի աչքերում:

Տեխասի համալսարանի հետազոտողները որոշել են ուսումնասիրվող 17-ից 30 տարեկան 50 կանանց էստրադիոլի մակարդակները: Որից հետո խնդրել են նրանց, պատմել իրենց կարծիքով որքան գրավիչ են իրենք իրենց զուգընկերների համար ու նաև ասել, թե քանի զուգընկեր են նրանք ունեցել և որքան հաճախ են փնտրել կարճ կամ երկարատև սեռական հարաբերություններ: Ուսումնասիրվող կանանց լուսանկարները գնահատվել են նաև անկախ տղամարդկանց ու կանանց խմբի կողմից:

Միաժամանակ, նրանց, ովքեր հետազոտության ժամանակ զուգընկեր են ունեցել, խնդրել են նաև գնահատել սեփական հավատարմությունը զուգընկերոջ նկատմամբ, զուգընկերների հետ հարաբերություններից զգացմունքային ու սեքսուալ բավարարվածությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ էստրադիոլ հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ մեծ է այլ տղամարդկանց հետ սիրախաղելու ու լուրջ հարաբերությունների մեջ մտնելու հակումը: Բայց և այնպես մեկանգամյա պատահական հարբերությունները հորմոններից կախված չեն: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ էստրադիոլի բարձր մակարդակ ունեցող կանայք ընտրում են տղամարդկային սեռական հորմոն տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող զուգընկերներ:

Նմանատիպ հորմոնային գործընթացները առայժմ լիովին ուսումնասիրված չեն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/6a5263c190f0-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (23.06.13) W
Դիտումներ: 4217 | Տեգեր: դավաճանություն, կանայք, կին-ամուսին հարաբերություններ, սեքս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика