menu
person

Որ օրգանի հետ ինչ է լինում, երբ դուք նստած եք

 


 

   

Ամենատարածված հիվանդությունները առաջանում են  նստակյաց և պասիվ  կյանք վարելուց: Գլխավորապես առաջանում են կեցվածքի խնդիրներ, գլխացավ,  ցավ ուսերի, պարանոցի, մեջքի  շրջանում: Սակայն այսքանով խնդիրները չեն ավարտվում:  Այստեղ ավելանում են թոքերի, սրտի և ստամոքսի խնդիրներ:  Երբ  շատ եք տարվում գործով կամ շատ ժամանակ եք անցկացնում հեռուստացույցի դիմաց մարմնի հետ կատարվում են որոշակի երևույթներ:

Գլուխ

Երկար նստելու հետևանքով արյան մակարդումը, որն առաջանում է  երկար նստակյացության արդյունքում, կարող է ուղեղ հասնել արյան շրջանառության միջոցով և հանգեցնել  կաթվածի: Դա կարող է առաջացնել գլխացավ, սակավարյունություն, պարանոցի և ողնաշարի խնդիրների: Գլխացավի հետևանքով համակենտրոնացումը վատթարանում է, հնարավոր է առաջանան տեսողության խնդիրներ:

Պարանոց

Հեղուկը, որը  կուտակվում է ոտքերումէ ամբողջ օրը նստելու արդյունքում, տեղապոխվում է պարանոց, այն ժամանակ երբ դուք հորիզոնական դիրք եք ընդունում, այսինք երբ պարկում եք քնելու:  Եվ կարող է առաջացնել շնչառական խանգարումներ:

Սիրտ

Նստակյաց կյանքը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Մարդիկ, ովքեր տառապում են սրտային անբավարարությամբ  գիշերը նրանց թոքերում և պարանոցում կուտակվում է հեղուկ:

Թոքեր

Մարդիկ, ովքեր տառապում են սրտային անբավարարությամբ և սրտային այլ խնդիրներով, հեղուկը կարող է  կուտակվել թոքերում, որը բերում է շնչառական խնդիրների: Սա կարող է բերել թոքային նահանջի:

Ստամոքս

Նստակյացությունը կարող է բերել ստամոքային մի շարք խնդիրների: Ֆերմենտները, որոնք պատասխանատու են ստամոքսի մկանային գործունեության համար, դառնում են անաշխատունակ և խախտվում է նյութափոխանակությունը:

Ոտքեր

 Ինչպես նշվեց, երկար նստելու հետևանքով ոտքերում կուտակվում է հեղուկ, որը հանգեցնում է այտուցների և այլ խնդիրներ երակներում:

Ձեռքեր

Այստեղ նույնպես նկատվում են խանգարումներ: Շատ դեպքերում հոդերում հավաքվում է  հեղուկ, որը հաճելի չէ:

Սա փոքրիկ հիշեցում է, թե ինչ կարող է  տեղի ունենալ նստակյաց կյանք վարելու հետևանքով: Պետք չէ խուսափել քայլել ոտքով, քանի որ շարժումը դա կյանք է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.04.18)
Դիտումներ: 693 | Տեգեր: Երբ, լինում, Դուք, օրգանի, որ, ԻՆՉ, եք, նստած, հետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика