menu
person

Մնա նույնքան գեղեցիկ

 


 

   

Ուզում ես միշտ երիտասարդ ու խնամված երևալ: Որ ոչ ոք չգուշակի իսկական տարիքդ:Հաճախ մտածում ենք, թե երբ է հարկավոր փոխարինել յուղազրկած քսուքը հասուն մաշկի համար նախատեսված սնուցող քսուքով: Լավ արդյունք ստացվում է միայն տարիքին համապատասխան միջոցներ գործածելիս:

20+ տարիքը լավագույնն է գերնորաձև դիմահարդարանքի ու փորձերի համար: Համարձակ կարելի Է օգտագործել ցանկացած գույնի փայլ առանց չափն անցնելու: Շեշտել հարկ է կամ աչքերը կամ շուրթերը: Հոնքերին գեղեցիկ ձև կարող Է տալ մասնագետը, դա ցանկացած տարիքում կարևոր Է: Հետո արդեն ինքդ կպահես ձևը՝ պարբերաբար հեռացնելով ավելորդ մազերը: Երիտասարդ մաշկին շատ քսուքներ պետք չեն: Միայն եթե կարիք կա թաքցնել բշտիկը, փայլը վերացնել, ասենք, 7 գոտում: Սնգույրը կարող Է լինել վառ գույնի, բայց քիչ: Թարթիչաներկն աչքերն ավելի արտահայտիչ կդարձնի, այն մի՛ անտեսիր: Թանձր, «ծանր» շրթներկը վաղաժամ ծերացնում Է շուրթերը: Ավելի լավ Է փայլ օգտագործել: Անգամ շատ պայծառ գույնը գռեհիկ չի թվա: Բացի այդ խոնավ շուրթերի Էֆեկտը շատ սեքսուալ Է:

Մաշկը խնամքի կարիք Է զգում:

Առաջին կնճիռնե՞րն են առաջանում: Պետք է սնուցել այն, բայց չծանրաբեռնել: Լվացվելիս գործածիր թեթև փրփուր, որը կհեռացնի ավելորդ փայլը: Եթե ձմռանը մաշկը թեփոտվում Է, գնիր քսուքանման միջոց: Լվացվելուց հետո խոնավացնող քսուք քսիր:
Սթրեսը, ծխելը, ալկոհոլը կարող են նպաստել մաշկի ջրազրկմանը: Դրա համար խոնավացնող քսուք արժե օգտագործել օրը երկու անգամ: Թեթև քսուքներն արագ ներծծվում են և փայլ չեն հաղորդում:
Խոնավացնել հարկավոր Է նաև աչքերի շուրջ եղած մաշկը, որքան շուտ, այնքան լավ:

30+ տարիքում մենք կյանքին ավելի լուրջ ենք մոտենում: Դա վերաբերում Է ոչ միայն աշխատանքին, ընտանիքին, սիրուն, այլև հարդարանքին: Այժմ ժամանակն է ապահովել ինքնավստահության համար կայուն հիմքեր: Գունային քսուքը համաչափ Է դարձնում դեմքի մաշկի գույնը, թաքցնում կարմիրն ու անհարթությունները: Եթե մաշկն առաջվա փայլը չունի, գործածիր լույս արտացոլող մասնիկներով միջոցներ:

 
Մնա նույնքան գեղեցիկ

Հոնքերի հատուկ մատիտը նրանց լավ գույն ու ձև կտա: Եթե հոգնեցուցիչ ես համարում սա, հոնքերդ ներկիր գեղեցկության սրահում: Դա կտևի 10-15 րոպե և մեկ ամիս կպահպանի արդյունքը:

Ցերեկը աչքերի մեջ կրակ առաջացնելու համար դարչնագույն կամ թանաքագույն ստվերաներկ քսիր, որոնք մի քիչ փայլ ունեն: Թեթև արևահարվածության տպավորություն թողնելու համար կարելի Է քսել վարդագույն, դեղնավուն սնգույր:

Շուրթերն ավելի վառ դարձնելու համար ընտրիր պայծառ, միևնույն ժամանակ բնական գույներ: Կարելի Է փայլ ավելացնել: 30-ից հետո մաշկն ավելի մեծ կարիք ունի խնամքի: Ամեն օր մաշկը մաքրելու համար օգտագործիր խոնավացնող միջոցներ, քանզի այդ տարիքում մաշկն ավելի արագ է կորցնում խոնավությունը:

Շաբաթը մեկ անգամ կարելի Է փափուկ սկրաբ օգտագործել, որը կհեռացնի մեռած բջիջներն ու կթարմացնի մաշկը: Լավ խոնավացնող քսուքը մաշկը փափուկ ու թավշյա կդարձնի: Նման միջոցների մեծ մասը պարունակում Է հիդրատանտներ. ո-րոնք լրացուցիչ խոնավություն են ապահովում: Ի դեպ. լավագույն հիդրատանտ է լոլիկի խտանյութը: Անպայման օգտագործիր գիշերային պաշտպանիչ քսուքներ, որոնք հարթում են կնճիռներն ու կանխում նորերի առաջացումը:

Գիշերային քսուքը կարելի Է քսել առանձին կամ ինտենսիվ խնամքի միջոցներին զուգահեռ:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/linelhmayich2.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (25.08.14) W
Դիտումներ: 1452 | Տեգեր: հմայել, դեմքի խնամք, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика