menu
person

Միգրենը կարող է սրտային հիվանդությունների բերել

 


 

   

 

Այն կանանց մոտ, ովքեր միգրեն ունեն, 3 անգամ մեծ է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ամերիկացի գիտնականները հետազոտել են 25 հազար կնոջ առողջական վիճակը և կապ հայտնաբերել միգրենի, սրտային հիվանդությունների և գենետիկական որակափոխման (սրանով տառապում է աշխարհի բնակչության 11%-ը) միջև: Գենն ինքնին սիրտ-անոթային համակարգի վրա որևէ կերպ չի ազդում, սակայն եթե կինը ժառանգել է այդ գենը և միևնույն ժամանակ տառապում է միգրենով, ապա սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը կտրուկ մեծանում է: Գիտնականները միգրենով տառապող կանանց խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից և հակաբեղմնավորիչ հաբերից: Այսպիսով նրանք կարող են նվազեցնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/634d4fdd5ede-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.01.13) W
Դիտումներ: 2660 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика