menu
person

Մազեր և մազաթափություն

 


 

   

1լ ջրին ավելացրեք 2 ճաշի գդալ քացախ և լվանալուց հետո ողողեք մազերը: Դրանք կդառնան մետաքսի նման փափուկ և փայլուն:
Մազերը կամրանան և փայլ կստանան, եթե լվանալուց հետո մազերին քսեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով հարած սպիտակուց, 10 րոպե հետո մազերը ողողեք սովորական ջրով:

Մազաթափության դեմ շատ լավ միջոց են հետևյալ դեղաբույսերը:

Բաղեղ-պատատուկ (плюш). 1 ճաշի գդալ բաղեղը եփել 0,5 լ ջրով մոտ 10 րոպե, թողնել սառի, քամել և բամբակով քսել մազարմաաներին:    Գործողությունը կատարել 15-20 օր:
Սխտորը հավանգով լավ ծեծել և քսել մազարմատներին:

Ջրկոտեմ (настурция). 100 գ եղինջի տերևները լավ մանրացնել, խառնել նույն քանակությամբ ջրկոտեմի թարմ տերևների հետ, ավելացնել 10 գ մանրացրած մատնունիի արմատ, 500 գ 90 տոկոսանոց սպիրտ: Պահել 15 օր և օրվա մեջ մի քանի անգամ թափահարել: 15 օրից հետո քամել և քսել նախապես լվացած մազերին: Պետք է զգույշ լինել, որպեսզի հեղուկն աչքերի մեջ չընկնի: Ջրկոտեմի թարմ հյութը շատ է նպաստում թեփի վերացնելուն: Պետք է քսել մազերին օրընդմեջ մեկ անգամ:

Եղինջ. Խորհուրդ է տրվում մազերը լվանալ եղինջի տերևների եփուկով: Եղինջի 100 գ մանրացրած տերևների վրա լցնել 0,5 լ ջուր և 0,5 լքացախ, եփել 30 րոպե: Այս եփուկով պետք է մազերը լվանալ առանց օճառի, քնելուց առաջ: Միաժամանակ պետք է օրական 4 անգամ ճաշից առաջ խմել կես բաժակ եղինջի (1 ճաշի գդալ մանրացրած եղինջի տերևները 10 րոպե եփել 400 մլ ջրի մեջ):



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/mazataputyun.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (25.07.14) W
Դիտումներ: 1524 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հմայք, դեմքի խնամք, առողջարան, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика