menu
person

Կարո՞ղ է շաքարային դիաբետ ունեցող անձը խնդիրներ ունենալ Ինտիմ մերձեցման ժամանակ

 


 

   

Ընդհանրապես շաքարային դիաբետ դիագնոզը մարդկանց մոտ առաջացնում է խիստ բացասական և մերժողական տրամադրություն, սակայն կարծում եմ, որ պրոբլեմի մասին անտեղյակությունը չի ապահովագրում մեզ խուսափելու դրանից:

ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, համանուն կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Հակոբյանն իր հոդվածում գրում է, որ ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա, որը ներկայումս հաճախ է հանդիպում.

Սեքսոլոգիական կոնսուլտացիայի և հետազոտության ժամանակ կան որոշակի ախտանշաններ, որոնք բժշկին պետք է մտածելու և հավելյալ հետազոտություն կատարելու հիմք հանդիսանան:Կլինիկական դեպք.պացիենտը սեքսոլոգին այցելել է  զուտ սպեցիֆիկ՝սեռական օրգանների շրջանում բորբոքային երևույթների առկայության կապակցությամբ, որոնք խոչընդոտում և դիսկոմֆորտ են առաջացնում սեքսուալ հարաբերությունների ժամանակ, և ականկալում է սեռական պրոֆիլի հետազոտություններ և բուժում:

Արտաքին զննման ժամանակ թլիպի /սեռական անդամի գլխիկը շրջապատող մաշկը/ վրա նկատվում են ճաքեր և մացերացիաներ ,կարծես թէ մաշկը կպումներ է առաջացնում գլխիկի հետ: Արձանագրվում է դեղորայքակայուն /բուժման չենթարկվող/ սնկային ախտահարում: Այս նույն սիմպտոմները կարող են դիտվել է նաև կանանց մոտ՝տեղակայվելով հեշտոցի շրջանում:

Այս սիմպտոմների առկայության դեպքում պարտադիր պացիենտին առաջարկվում է կատարել արյան մեջ գլյուկոզայի/շաքարի/ հետազոտություն: Եվ ցավոք սրտի արձանագրվում է շաքարի բարձր պարունակություն արյան մեջ…Պացիենտը կյանքում առաջին անգամ իմանում է դրա մասին, իսկ դա խիստ կարևոր է իր առողջության համար, չէ որ ժամանակին բուժումը կկանխի դիաբետի հետագա բարդությունները:

Աչալուրջ և սրտացավ բժշկական զննումը կարող է հիվանդի համար բացառիկ նշանակություն ունենալ, և  ոչ թէ միայն սահմանափակ մասնագիտական` այլ համակողմանի մոտեցումը կօգնի առողջության լիակատար վերականգնմանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.04.18)
Դիտումներ: 650 | Տեգեր: դիաբետ, խնդիրներ, ունեցող, ունենալ, կարո՞ղ, մերձեցման, ինտիմ, ժամանակ, անձը, Շաքարային | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика