menu
person

Կարմիր կոշիկները միշտ գայթակղիչ են. ինչի՞ հետ կրել

 


 

   

Կարմիր կոշիկը յուրահատուկ է, գրավիչ ու սեքսուալ: Կարմիր գույնն ու նրբագեղ տեսքը մեծ տպավորություն են գործում, ինչին հնարավոր չէ դիմակայել: Այդ պատճառով ոճաբաններն առաջարկում են չդիմադրել և ևս մեկ զույգ սև կամ բեժ կոշիկի փոխարեն ընտրել կարմիր կոշիկներ:

Կարմիր կոշիկները ոճի խիստ օրենքներ են պահանջում: Յուրաքանչյուր կին, ով կարմիր կոշիկ ունի, մտածում է, թե ինչի հետ այն կարելի է հագնել: Արդյո՞ք միշտ տեղին են կարմիր կոշիկները:

Անկասկած, կարմիր կոշիկները գերազանց նայվում են գործնական ոճում: Խիստ կոստյումը, նման կոշիկի հետ համադրելով, ստեղծում է հաջողակ բիզնես լեդիի կերպար: Միևնույն ժամանակ, ոճաբանները խորհուրդ են տալիս սև գույնը փոխարինել մուգ մոխրագույնով: Այս չեզոք երանգը ներդաշնակ է կարմիրի հետ և մեղմացնում է կոնտրաստը:
Ամենօյա ոճում նույնպես կարելի է կրել կարմիր կոշիկներ: Նրանք հրաշալի նայվում են մուգ կապույտ ջինսի տաբատների հետ: Ոճաբաններն առաջարկում են կարմիր գույնը կրել մեղմ, չեզոք երանգների հագուստի հետ:

Կարմիր կոշիկները գեղեցիկ են նաև պրինտով զգեստների հետ: Պրինտը պետք է կարմիր երանգ ունենա, բայց չափավոր: Մեծ կարմիր վարդերով հագուստի հետ կարմիր կոշիկներ չի կարելի կրել:

Կարմիր կոշիկների հետ կարող եք ընտրել կարմիր զգեստ, եթե իհարկե, չեք վախենում շրջապատի ուշադրության կենտրոնում լինել, այլ հակառակը, դա ձեզ դուր է գալիս:
Ջինսի վերնաշապիկը ջինսի տաբատով կամ շորտերով հիանալի նայվում է կարմիր կոշիկներով: Միագույն ջինսերը, առանց նախշերի, բավական պահպանողական են, կարելի է աքսեսուարներ կամ զարդեր կրել նրանց հետ' վզնոցներ, խոշոր ապարանջան կամ ականջօղեր:

Կարմիր շրթներկը կարմիր կոշիկների ամենալավ աքսեսուարն է:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol22/karmirkoshikner.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (20.05.14) W
Դիտումներ: 1492 | Տեգեր: ՄՈԴԱ, բազմազան խորհուրդներ կանանց, լուրեր նորաձևությունից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика