menu
person

Կարևոր «Չի կարելիներ» հագուստի մեջ

 


 

   fashionyan.wordpress.com-

fashionyan.wordpress.com-ը գրում է:  Ահա մի քանի «չի կարելիներ», որոնք պետք է իմանա յուրաքանչյուր նորաձև աղջիկ: Եվ այսպես` ինչը ինչի հետ համադրել կամ չհամադրել, պարզի’ր հենց հիմա:

Ոսկեգույն+արծաթագույն: Մետաղական այս երկու գույների համադրումը աններելի է ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման և աքսեսուարների դեպքում: Օրինակ, եթե պայուսակդ ոսկեգույն շղթայով է, ապա ցանկալի է, որ զարդերը նույնպես  լինեն ոսկեգույն երանգի:

Կենդանական նախշեր:  Մեր մեջ ասած` «տիգրովկան», «զեբրը» և այլ կենդանիների նախշերով հագուստը ոչ միայն չափի մեջ է գեղեցիկ, այլև երբ ներկայացված է առանձին: Ոչ մի դեպքում չի կարելի իրար խառնել տարբեր կենդանիների նախշերով կտորները, զարդերը և այլ աքսեսուարներ: Ցանկալի չէ նաև, որ կենդանական նախշով հագուստ կրես ոտքից մինչև գլուխ Օրինակ, եթե «տիգրովկա» զգեստ ես հագել, ապա պետք չէ այն համադրել նույն նախշով պայուսակի և կոշիկների հետ:
Ամառային+ձմեռային: Գիտեմ, որ մեր հանրապետությունում եղանակը խաբուսիկ է, և հաճախ առավոտյան բաց կոշիկներով դուրս գալիս երեկոյան արդեն կարող ենք մի լավ թրջել մեր ոտքերը: Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ մի դեպքում բաց կոշիկների` բոկոտիկների հետ մուգ գույնի զուգագուլպա կամ հաստ գուլպա մի կրիր: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման կոշիկների հետ վերարկու կամ բաճկոն են կրում: Մի խոսքով` չենք համադրում ամառային և ձմեռային հագուստը:
 
Ներքնազգեստ:  Մի ժամանակ այդքան էլ խորհուրդ չէր տրվում բաց գույնի հագուստի տակից մուգ գույնի ներքնազգեստ հագնել: Ավելին` դա համարվում էր վուլգար երևույթ: Սակայն մեր օրերում այդքան էլ չի քննադատվում այդ երևույթը: Այնուամենայնիվ, ուշադիր եղիր ներքնազգեստիդ ձևի և գույնի հարցում: Եվս մեկ բան` ոչ մի դեպքում անթև երեկոյան զգեստի հետ կրծկալի «թևիկներ» մի կրիր, անգամ` թափանցիկ: Հավատա` դա փչացնում է փխրուն ու նուրբ կնոջ կերպարը:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar3/exquisite-a-line-gold-silver-rhinestones-strapless.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.02.14) | Հեղինակ: fashionyan.wordpress.com- W
Դիտումներ: 2593 | Տեգեր: ՄՈԴԱ, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика