menu
person

Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

 


 

   

Ռեդինգի համալսարանի գիտնականների խոսքով՝ հղիության ժամանակ տանջող սրտխառնոցը պայմանավորված է լինում էնդոկինին հորմոնով, որն անհրաժեշտ է հղիության նորմալ ընթացքի համար: Այս հորմոնի միջոցով ընկերքի միջով արյուն է հոսում, ինչի շնորհիվ երեխան ստանում է թթվածին ու սննդարար նյութեր:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 800 հղի կին, ցույց է տվել, որ վիժում տարած կանանց մոտ հետագա հղիությունների ժամանակ փսխումն ու սրտխառնոցը բարձրացնում էին բարեհաջող ծննդաբերության հավանականությունը:

Բժիշկները նշում են, որ սրտխառնոցից ազատվելու համար պետք չէ ընդունել էնդոկինինն արգելակող դեղամիջոցները: Փոխարենը հարկավոր է ավելի շատ հանգստանալ և շատ հեղուկ խմել: Բացի այդ, հարկավոր է հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով ընդունել ածխաջրերով հարուստ սննդամթերք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.08.18)
Դիտումներ: 642 | Տեգեր: Սրտխառնոցը, հղիության, պայմանավորված, ժամանակ, առաջացող, ինչով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика