menu
person

Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը (մաս 3-րդ)

 


 

   erkusov.com

 

•    Աչքերի գերզգայունությունը լույսի նկատմամբ: Սա ոգելից խմիչքի և ծխախոտի չարաշահման արդյունք Է: Երբեմն սա կարող է ազդարարել ծաղկող բույսերի նկատմամբ ալերգիայի, իսկ առավել հաճախ` A վիտամինի պակասի մասին: Այս դեպքում անհրաժեշտ է պանիր, գազար և պոմիդոր շատ ուտել:

•    Մեզի մուգ գույնը: Ամենայն հավանականությամբ, հեղուկ քիչ եք օգտագործում: Իսկ եթե նաև միզելիս ցավ եք զգում, բարձր է ջերմությունը, մնիզասեռական օրգաննեի հատվածում քոր է նկատվում, ապա ժամանակն է դիմել գինեկոլոգին կամ ուռոլոգին: Եթե պարզվի, որ  միզասեռական օրգանների հիվանդություն ունեք, անհպաղ պետք է բուժվել:  

•    Բերանի չորությունը: Սթրեսից, հոգեկան ծանր ապրումներից հետո բերանի չորությունը բնականոն երևույթ է: Եթե չորությունը երկար ժամանակ չի անցնում, հավանաբար օրգանիզմը B3 վիտամինի (նիկոտինաթթվի) կարիք ունի: Այս վիտամինով հարուստ են թռչնամիսը, ընկույզը, տավարի միսը, ածիկը: Բերանի չորությունը կարող է նաև թքագեղձերի բորբոքման և շաքարախտի հետևանքով լինել:

•    Թեփոտվող մաշկը: Մաշկային թեփը վկայում է A և B2 վիտամինների պակասության մասին: Եթե թեփոտվածությունը նաև ուղեկցվում է սուր քորով, անհապաղ պետք է դիմել բժշկի. դա կարող է վկայել սնկային հիվանդության մասին:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/organizm.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (06.10.14) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1389 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика