menu
person

Հարսնացուները հարսանիքից վեց ամիս անց գիրանում են միջինը երկու կիլոգրամով. վիճակագրություն

 


 

   

Ավստրալացի մասնագետները հարցումներ են անցկացրել ավելի քան 100 հարսնացուների շրջանում` պարզելու նրանց քաշի հետ կապված փոփոխությունները հարսանիքից առաջ և հետո, hաղորդում է naked-science-ը:
 

Պարզվել է, որ հարցվածների կեսին հաջողվել է նիհարել հանդիսավոր արարողությունից մի քանի ամիս առաջ: Մյուս մասը պահպանել է քաշը և անգամ մեկ-երկու կիլոգրամով ավելացել: Ընդհանուր առմամբ, հարսնացուների միջին քաշը հիմնականում նույնն է մնացել:
 


 

Ըստ մասնագետների` զարմանալին այն է, որ գրեթե բոլոր հարսնացուները հարսանիքից վեց ամիս անց գիրացել են միջինը երկու կիլոգրամով:  Ընդ որում, այն դեպքերում, երբ նրանց հորդորել են նիհարել, նրանք ավելի շատ են գիրացել:

 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (01.08.17)
Դիտումներ: 610 | Տեգեր: վեց, Են, Հարսնացուները, միջինը, կիլոգրամով., ամիս, երկու, գիրանում, անց, հարսանիքից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика