menu
person

Հարցեր գեղեցկության մասին

 


 

   «Կնոջ հանրագիտարան»

Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես:
 
Պ.Բոմարշե
 

֊ Որքա՞ն է տևում շուրթերը հատուկ ներարկումով մեծացնելը:
֊ Կոլագենի կամ գիալոտոնաթթվի բաղադրությամբ ներարկիչների ազդեցությունը տևում Է 6-12 ամիս: Կան նաև 1-2 տարի ազդող միջոցներ, բայց դրանք ներարկում են միայն շուրթերի եզրին, ընդ որում այդ անում են միայն փորձառու վիրաբույժները: Չարժե դրանից սկսել: Առաջին ներարկումը կտևի ոչ ավելի, քան մեկ տարին:
***

֊ Ամեն աշուն քիթս ցրտից կարմրում է: Ի՞նչ անել:
- Քո մաշկը շատ զգայուն Է եղանակի փոփոխությունների նկատմամբ: Քիթը կարմրում Է, երբ բացվում են մանր անոթները: Դրա համար տնից դուրս գալիս քթիդ խոնավացնող քսուք քսիր: Հետո քողարկող քսուքով ծածկիր կարմրող մասերը: Եթե այն դեղին կամ կանաչ երանգ ունենա, կարմրությունը լավ կքողարկի:
***

- Ես լսել եմ, որ կան հատուկ սպրեյներ, որոնք առանց լվանալու մազերը մաքուր են ցույց տալիս: Դրանք արդյունավե՞տ են:
- Նրանցում կան ճարպը ներծծող հոտազրկող նյութեր, ուղղակի փչում ես ու մազերդ խառնում մերսելով մաշկը: Հետո վարսահարդարիչը պետք Է պահել մազերին: Թարմ տեսքը երկար չի տևի: Այսպիսով սպրեյը պետք կգա ծայրահեղ դեպքերում միայն, եթե չկա ջուր, չկա ժամանակ և այլն:
***

- Դեղին եղունգները սնկային հիվանդության նշա՞ն են:
- Հազիվ թե դա լինի սնկային հիվանդություն: Այն հազվադեպ է անցնում բոլոր եղունգներին: Սնկի ազդեցությամբ նախ եղունգն անհարթ է դառնում: Փոխիր եղունգի ներկը: Պատճառը երևի նրա բաղադրությունն Է:
***

- Ես 20 տարեկան եմ. մաշկս լավն է: Միայն թե գեր եմ: Ինձ հարկավո՞ր են քսուքները:
֊ Երբ կինը խնամում է իրեն, նրա ինքնագնահատականը բարձրանում Է: Մի զրկիր քեզ փոքր հաճույքներից՝ բուրավետ լոգանք, դիմակներ, քսուքով ինքնամերսում:
***

- Ինչ է նշանակում «հավայան մերսում»:
- Լոմի-լոմի մերսման ժամանակ օգտագործվում են ոչ միայն ափերն ու դաստակն, այլև ողջ ձեռքը մինչև արմունկ հարթուկի պես մերսելով մարմինը: Օգտագործում են նախ հանգստացնող, հետո առույգացնող բուրավետ յուղեր: Դա բուժիչ մերսում չէ, այլ թարմացնող:
***

- 24 տարեկան եմ: Այս ամառ առաջին անգամ դեմքիս բշտիկներ առաջացան: Գուցե շա՞տ եմ աշխատում:
֊ Մաշկդ լավ մաքրիր, բայց ոչ օճառով: Գնիր դեմքի հակամանրէածին գել: Բշտերը մշակիր երկու տոկոսանոց սալիցիլային կամ լևոմիցիտինային սպիրտով: Այրիր միայն բորբոքված մասերը:
Եթե մաշկդ զգայուն է, դեղատանը գնիր ցինկի բաղադրամասով քսուք, այն ավելի մեղմ է:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/harcergexeckutyanmasin.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.08.14) | Հեղինակ: «Կնոջ հանրագիտարան» W
Դիտումներ: 2320 | Տեգեր: հմայք, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика