menu
person

Հարց սեքսապաթոլոգին. շուրջ մեկ տարի է՝ ամուսնացած ենք և դեռ երեխա չունենք

 


 

   

Հարց
Մենք շուրջ մեկ տարի է՝ ամուսնացած ենք և դեռ երեխա չունենք. արդյոք դա լուրջ խնդիր է և երբ է պետք դիմել բժշկի:

 


Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.


Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով և բեղմնականխիչ մեթոդներ չեն կիրառում և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել որպես անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու առկա՞ է տղամարդու անպղություն, կանացի անպտղություն, թե համակցված տեսակն է: Սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդային անպտղության ժամանակ գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները: Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց. սա հաճախ պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ՝ ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա: Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. խոսքը վերաբերում է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/420091_318320004892076_1545866773_n-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.07.14)
Դիտումներ: 2207 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների ուղեցույց, հղիների համար, երեխաներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика