menu
person

Հանգստյան օրերին անքնությունն ավելի շատ է տանջում

 


 

   

Շատ մարդիկ տառապում են անքնությամբ կիրակի, լույս երկուշաբթի գիշերը: Բրիտանական հետազոտողները պնդում են, որ 60% աշխատողների համար դա շաբաթվա ամենածանր գիշերն է:
 

Մի քանի ամիս շարունակ մասնագետները հետևել են ավելի քան 3500 աշխատող մարդկանց կենսակերպը, ուսումնասիրել նրանց քնի և արթուն վիճակները: Փորձարկվողների մեծամասնությունն ասել է, որ ամենածանրը կիրակի, լույս երկուշաբթի գիշերն է, երբ առավել ուժեղ է տանջում անքնությունը: Երկուշաբթի առավոտյան հետազոտության մասնակիցները նյարդային կամ հոգնած են եղել, իսկ նրանց 25%-ն իրեն հիվանդ է զգացել: Ամենաառողջ քունն աշխատողների 80%-ը նշել է աշխատանքային շաբաթվա վերջը` ուրբաթ, լույս շաբաթվա գիշերը: Գիտնականները բացատրում են, որ կիրակի գիշերը վատ քնելու պատճառը եկուշաբթի առավոտյան աշխատանքից ուշանալու վախն է, ինչպես նաև կենսառիթմի և սննդակարգի փոփոխությունները (հանգստյան օրերին մենք ավելի շատ ենք ուտում և քիչ աշխատում):  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/anqnutyun2.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.08.14) W
Դիտումներ: 777 | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика