menu
person

Գիտությունը ձեռք չունեցողներին կօգնի նորից ԶԳԱԼ

 


 

   Hi-News.ru

 

Ամերիկյան DARPA ռազմական ընկերությունը վերջին շրջանում ակտիվորեն ֆինանսավորում է ռոբոտատեխնիկայի հետ կապված տարբեր նախագծեր: Իհարկե, արհեստական բանականության ստեղծման մասին առայժմ վաղ է խոսել, սակայն ընկերության գիտնականները զգալիորեն առաջ են գնացել: Ընկերությունը ստեղծել է այն, ինչ թույլ կտա վերջույթները կորցրած մարդկանց կրկին զգալ:

Hi-News.ru-ի տեղեկացմամբ՝ խոսքը վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ձեռքի պրոթեզին, որը համալրված է նեյրոմկանային ինտերֆեյսով: Ձեռքը կառավարվում է մարդու ուղեղի միջոցով, ինչը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել կորցրած վերջույթը, այլև շոշափելով՝ զգալ առարկաները: Բիոնիկ ձեռքը ազդանշաններ է ստանում նյարդերից և մկաններից, սակայն այն կարող է նույն կերպ ազդանշաններ հաղորդել ուղեղին՝ նույն նյարդերի միջոցով: Մարդը կարող է ընդհանրապես ուշադրություն չդարձնել այն հանգամանքի վրա, որ ձեռքն արհեստական է:  emedia.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/85a4313bca19-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.06.13) | Հեղինակ: Hi-News.ru W
Դիտումներ: 1581 | Տեգեր: Սա հետաքրքիր է, արշե կարդալ, Գիտություն և տեխնիկա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика